14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » 75-ից բարձր տարիք ունեցող 2 պացիենտ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ Ն․ Փաշինյան
Սոցիալական

75-ից բարձր տարիք ունեցող 2 պացիենտ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում․ Ն․ Փաշինյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ-ում առկա է 290 կորոնավիրուսի ախտորոշված դեպք, որից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրանցից մեկը հայ չէ, ԱՄՆ քաղաքացին է, և երկուսն էլ 75-ից բարձր տարիք ունեն ու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Կառավարության նիստին իրավիճակը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց, որ արդեն իսկ կա 18 առողջացած քաղաքացի, մոտ 100 քաղաքացի մեկուսացման ռեժիմց դուրս են եկել, այօսր էլ սպասում են առողջացման դեպքերի։

«Ընթացիկ խնդիր, որ ունենք այս ոլոտում է, որ պետք է ճիշտ կառավարենք հիվանդանոցային հզորությունները։ Այսօր հրիվանդանոցներում ունենք պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում, այսինքն՝ թեթև դեպքեր են։ Այսօր պրն․ Ավինյանի ու Թորոսյանի հետ քննարկում ունեցանք ու որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք մեծամասնություն են, աշխատենք հյուրանոցների հետ, որ նրանց տեղավորենք հյուրանոցներում։ Կարծում եմ՝ այս քաղաքակությունը պետք է շարունակենք»,- ասաց Փաշինյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին