19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108220.8 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » 91 թվականի հանրաքվեի տրամաբանական շարունակությունն է. Աղազարյանը` լոգոյից. «Հրապարակ»
թերթերի տեսություն

91 թվականի հանրաքվեի տրամաբանական շարունակությունն է. Աղազարյանը` լոգոյից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ «Իմ քայլը» շոկի մեջ էր, իշխող ուժը 3 մլն դրամ է հատկացրել լոգոյի համար, որը, պարզվեց, կրկնօրինակ է՝ ոչնչով չի տարբերվում 1991 թ․ հանրաքվեի լոգոյից:

Իսկ ի՞նչ որոշում կկայացվի՝ հնարավո՞ր է հրաժարվեք լոգոյից, նոր մրցույթ անեք, պատասխանատվության կանչեք ձեզ խաբելու համար, գումարը հետ վերցնեք։ «Պետք է խոսել հեղինակի հետ, միգուցե միտումնավոր չի գողացել, մեխանիկորեն է ստացվել։ Բայց որ պիտի գտնել նաև 91 թվականի հեղինակին, դա, կարծում եմ, ամենակարևորն է»։ Ինչո՞ւ, գումարը հնարավոր է իրե՞ն փոխանցեք։

«Չեմ կարող ասել, դեռ պիտի խոսենք»։ Աղազարյանի կարծիքով՝ պետք չէ այս ամենից ողբերգություն սարքել․ «Այո, մի կողմից անհարմար բան ստացվեց, մյուս կողմից՝ խորհրդանշական. 91 թվականի հանրաքվեի տրամաբանական շարունակությունն է»։ Ինչպե՞ս։ «Բա ի՞նչ, անկախությունը գիտեք այն է, որ մենակ թշնամիների՞ց պիտի անկախանաս, առաջին հերթին դու ինքդ քեզնից պետք է անկախանաս, կաշկանդված չլինես որևէ բանով»։ Հիմա Դուք անկա՞խ չեք, ո՞վ է կաշկանդում Ձեզ։ «Դե, դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ»։ Իսկ թի՞մը։ «Չեմ կարող ասել՝ չէ, ինչո՞վ պիտի կաշկանդված լինեն։ Եկեք ընդունենք, որ խորհրդանշական է»։ Իսկ կարո՞ղ է «դավադիրները» ձեզ փորձել են, թե «գենետիկորեն» որքան եք կապված 90-ականների իշխանության հետ։ «Բացառված է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Հովիկ Աղազարյանը չի ներում Դաշնակցությանը

Սերինե

«Ես ունեմ հիպոթեզ, որ Լիդիանն ինքն էլ շահագրգռված չէ հանքի շահագործումով, որովհետև արդեն նախատեսվածից շատ գումար է ծախսել»․ Հովիկ Աղազարյան

Անի Գրիգորյան

Ստեղծել հասարակական սննդի կետեր, որտեղ անվճար սնունդ կտրամադրեն օրավարձով ապրող մարդկանց. Աղազարյանի առաջարկը՝ Բադասյանին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին