3 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » 911-ն ամփոփում է անցած շաբաթը
Այլ Լուրեր

911-ն ամփոփում է անցած շաբաթը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում փետրվարի 3-ից 9-ը գրանցվել է 476 դեպք, որից 224-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 110 կենցաղային կանչ, 123 հրդեհի ահազանգ, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 85 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 14 դեպք, տուժել է 64 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 104 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 522 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 213 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին