Գլխավոր » «Amnesty International» -ը հայտնել է Իրանում բողոքի ակցիաների ավելի քան 200 զոհերի մասին, ստույգ տեղեկատվություն չի հաջողվում իմանալ ինտերնետն անջատելու պատճառով
Այլ Լուրեր

«Amnesty International» -ը հայտնել է Իրանում բողոքի ակցիաների ավելի քան 200 զոհերի մասին, ստույգ տեղեկատվություն չի հաջողվում իմանալ ինտերնետն անջատելու պատճառով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանի ոչ պակաս 208 բնակիչ է զոհվել նոյեմբերի կեսերից սկսված բողոքի ակցիաների ընթացքում, պարզել է «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը: Այդ դեպքերը շատ քիչ են լուսաբանվել, որովհետև առաջին զոհերից հետո իշխանությունները գրեթե ամբողջ երկրում անջատել են ինտերնետը: Գրում է «newsru.com» կայքը:


Փորձագետների տվյալներով, ինտերնետի արգելափակումը ոչ միայն անհնարին է դարձրել տեղերում տեղեկատվություն որոնելը, այլև բարդացրել է հաղորդագրությունների արժանահավատ և այժմեական լինելը ստուգելու հնարավորությունը. փորձագետների գտած որոշ լուսանկարներ և տեսագրություններ արված են եղել, նվազագույնը, երկու տարի առաջ:


Պաշտոնական տվյալներ այն մասին, թե քանի մարդ է ձերբակալվել, տուժել կամ զոհվել, դեռևս չկան: Բայց այն բանից հետո, երբ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ թշնամական դավադրությունը պարտություն է կրել, խորհրդարանի անդամներից մեկն նշել էր, որ ցույցերի ընթացքում ձերբակալվել է 7 հազար մարդ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին