-4 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116393.6 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Antifake.am-ի ապատեղեկատվությունը. ԿԳՄՍՆ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացվել է որպես պարգևավճար
Մշակութային

Antifake.am-ի ապատեղեկատվությունը. ԿԳՄՍՆ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացվել է որպես պարգևավճար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բոլոր աշխատակիցները 2019-ի ընթացքում երեք հոդվածներով որպես պարգևավճար ստացել են ընդհանուր 456 միլիոն 209 հազար դրամ։ Նախարարությունը հերքում է «Antifake.am» կայքի կողմից պարգևավճարների տարածած ցուցանիշը: Այս մասին տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

«Antifake.am» կայքը ապատեղեկատվություն է տարածել` ԿԳՄՍՆ բոլոր աշխատակիցների մեկ տարվա աշխատավարձի ֆոնդը ներկայացնելով որպես պարգևավճարների գումար: Տոներից առաջ ՀՀ ԿԳՄՍՆ-ն «Անտիֆեյք» կայքի` նախարարության աշխատակիցներին տրամադրած պարգևավճարի վերաբերյալ հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ նախարարության ամբողջ տարվա աշխատավարձի ֆոնդը կազմում է 1 միլիարդ 774 միլիոն 225 հազար 600 դրամ։ Նշվել էր նաև, թե 2019 թ. ընթացքում որ հոդվածներով և ինչ գումարի չափով է իրականացվել պարգևատրում։ Երեք հոդվածներով նախարարության բոլոր աշխատակիցներին մեկ տարվա ընթացքում որպես պարգևավճար տրամադրվել է 456 միլիոն 209 հազար դրամ։

«Անտիֆեյք» կայքը հրապարակել է սուտ լուր` միավորված երեք նախարարությունների ամբողջ մեկ տարվա աշխատավարձի ֆոնդի թիվը ներկայացնելով որպես աշխատակիցներին տրված պարգևավճար՝ ամենայն հավանականությամբ, ընթերցողների և ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում նախարարության մասին բացասական կարծիք ստեղծելու նպատակով կամ էլ լրագրողի չիմացության պատճառով

«Դա անթույլատրելի է  ինչպես քաղաքացիներին բարեխիղճ լրատվություն մատուցելու մասնագիտական առաքելության տեսակետից, այնպես էլ զուրկ է որևէ տրամաբանությունից. նման ահռելի գումարը չէր կարող տրամադրվել որպես պարգևավճար»,-նշել են նախարարությունից ու ներկայացրել կայքին հարցման պաշտոնական պատասխանը:

Նմանատիպ Հոդվածներ

Կրթական հարթակների անսահմանափակ օգտագործման համար համաձայնեցվել է մատչելի սակագին. ԿԳՄՍՆ

Անի Գրիգորյան

ԿԳՄՍՆ-ն քննարկում է նախադպրոցական հաստատությունների գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը

Անի Գրիգորյան

Թիկունքը՝ մշակույթ.երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ-ին ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին