15 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Armenian Assembly-ն զորակցում է Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող Զինված ուժերին
Այլ Լուրեր

Armenian Assembly-ն զորակցում է Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող Զինված ուժերին

Armenian Assembly-ն հետևում է Արցախում ծավալվող իրադարձություններին և զորակցում Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող Զինված ուժերին: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

«Մենք զորակցում ենք Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովող Զինված ուժերին, ինչպես նաև Արցախի խաղաղ բնակչությանը: Նման ռազմական ագրեսիան իր բնույթով կործանարար է ցանկացած հարաբերությունների համար: Հպարտանում ենք հայ զինվորականների քաջությամբ: Աստված պահապան բոլոր զինվորներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Armenian Assembly-ն ոչ առևտրային կազմակերպությունն էորի նպատակն է Հայաստանում եւ սփյուռքում մշակույթիկրթությանզբոսաշրջության եւ ՏՏ ոլորտներում սոցիալձեռնարկատիրական նախագծերի աջակցությունն ու իրականացումը: 2017 թ.-ի հոկտեմբերին հիմնադրումից ի վեր կազմակերպությունն իրականացրել և աջակցել է ավելի քան 30 նախաձեռնություն Հայաստանում և Ռուսաստանում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նմանատիպ Հոդվածներ

Զինված ուժերում դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները

Նատա Հարությունյան

ՀՀ զինված ուժերը նշում են ռազմաավիացիոն ուժերի օրը

Սերինե

Հրետանային ստորաբաժանումների պարապմունքներ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին