Գլխավոր » «Bloomberg». ԵՄ-ն պետք է մոռանա միասնական եվրոպական բանակ ունենալու իր երազանքների մասին
Աշխարհ

«Bloomberg». ԵՄ-ն պետք է մոռանա միասնական եվրոպական բանակ ունենալու իր երազանքների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Եվրոպական առաջնորդները պետք է հրաժարվեն «եվրոպական բանակի» մասին իրենց երազանքներից և գիտակցեն, որ տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ն է ԵՄ-ի միակ «ռազմական վահանըն», «REGNUM» տեղեկատվական գործակալության փոխանցմամբ, գրել է քաղաքական մեկնաբան Անդրեաս Կլուտը «Bloomberg» հրատարակչության հոդվածում:

Փորձագետը նաև նշել է, որ հիմնական խնդիրը անվստահությունն է. չի կարելի ասել, որ ֆրանսիացիներն ու գերմանացիներն ամբողջությամբ վստահում են միմյանց, իսկ ինչ վերաբերում է իտալացիներին, ապա նրանք չեն վստահում ոչ Ֆրանսիային, ոչ Գերմանիային:

«Եվրոպական պետություններում գոյություն ունեն նաև հակասական պատմական ավանդույթներ, որոնց պատճառով գործնականում հնարավոր չէ միասնական թիմային հիերարխիայի ստեղծումը: Հետգաղութատիրական Ֆրանսիան ռազմական գործողությունները համարում է արտաքին քաղաքականության օրինական գործիք, իսկ նրա նախագահը բանակը ղեկավարելու բավականին շատ լիազորությունների է տիրապետում: Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ընկած ժամանակաշրջանում մերժում է ռազմական միջամտության քաղաքականությունը»,- նշել Կլուտը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին