30 C
Yerevan
6 Հուլիսի, 2020
82438.4 By Google Analytics 05.07.2020
Գլխավոր » COVID-19. ԱՄՆ պաշտոնյաները զգուշացնում են, որ դեռ սկիզբն է
Այլ Լուրեր

COVID-19. ԱՄՆ պաշտոնյաները զգուշացնում են, որ դեռ սկիզբն է

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաներին մտահոգում է ազգաբնակչության պատրաստակամությունն ու կարողությունները՝ կորոնավիրուսի համավարակի նվազեցման կամ վերացման հարցում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետը երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն չափազանց շատ դեպքեր ունի՝ դրանք վերահսկելու համար:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Անն Շուչատը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի արձագանքում այնպես, ինչպես արձագանքել են կորոնավիրուսի հարցում հաջողություն գրանցած երկրները, և թույլ է տվել, որ վիրուսն ավելի լայնորեն և ավելի արագ տարածվի:

Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երեքշաբթի օրվա՝ հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցել է ընդհանուր 2 մլն 682 հազար 897 հաստատված դեպք, մահացել է 129 հազար 544 մարդ:

«Եվ սա դեռ սկիզբն է»,-հավելել է Շուչատը։

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Չինաստանում վարակվածության 3 նոր դեպք է գրանցվել.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Սերինե

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 11 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Սերինե

Հայաստանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրը հարցվածները համարում են COVID- 19-ը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին