27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » COVID-19. Աշխարհում մահերի թիվը կես միլիոնից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհ

COVID-19. Աշխարհում մահերի թիվը կես միլիոնից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 279 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 505 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 580 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 637 հազար 409 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 128 հազար 443 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 345 հազար 470-ի, մահերինը՝ 57 հազար 659-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 641 հազար 156 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 719 նոր դեպք, ինչը բավական ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 9 հազար 166 մարդ: Շրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանը, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 549 հազար 991-ի, մահերինը՝ 16 հազար 504-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ վարկվածների թիվը 311 հազար 151 է: Մահացածների թիվը կազմում է 43 հազար 550: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երրորդը: Հաջորդում է Իսպանիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 295 հազար 850 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 343: Հաջորդող երկիրը Պերուն է, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 279 հազար 419-ի, մահերինը՝ 9 հազար 317-ի: Վարակվածների թվով 8-րդ տեղում է հայտնվել Չիլին, որտեղ հաստատված դեպքերի թիվը 271 հազար 982 է, մահերինը՝ 5 հազար 509: Իտալիայում առկա է 240 հազար 310 հաստատված դեպք, մահերի թիվը կազմում է 34 հազար 738: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը 225 հազար 205 է, մահերինը՝ 10 հազար 670:

Վարակակիրների թվով Թուրքիան հայտնվել է 14-րդ տեղում: Այստեղ վարակվածների թիվը 197 հազար 239 է, մահերինը՝ 5 հազար 097:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 12-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 512, որից ապաքինվել է 78 հազար 460-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 926-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 186 հազար 436 հաստատված դեպք կա: Վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Կատարը, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 95 հազար 106, մահերինը՝ 113: ԱՄԷ-ին շրջանցել է Եգիպտոսը, որտեղ առկա է 65 հազար 188 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 2 հազար 789 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 47 հազար 797 է, մահացածներինը՝ 313: Հաջորդում է Իրաքը, որը շրջանցել է Քուվեյթին: Իրաքում ընդհանուր վարակցածների թիվը 47 հազար 151 է, մահերը՝ 1839: Քուվեյթում վարակվածների թիվը անցել է 45 հազարից, մահացածներինը հասել է 350-ը: Լիբանանում կա 1745 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 34: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 256-ի: Մահացել է 9 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 2 նոր դեպք է արձանագրվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Սերինե

COVID-19. Ռուսաստանում վարակվածների թիվը 713 հազարից ավելին է.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Սերինե

COVID-19. Չիլին վարակվածների թվով շրջանցել է Իսպանիային.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին