28 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » COVID-19. Եվրոպայում նոր սահմանափակումներ են սահմանվում
Այլ Լուրեր

COVID-19. Եվրոպայում նոր սահմանափակումներ են սահմանվում

Եվրոպական որոշ երկրների իշխանությունները փորձում են զսպել կորոնավիրուսի տարածումը:  «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իսպանիայի կառավարությունը որոշել է հավելյալ միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, դիսկոտեկները, գիշերային բարերը փակել, ինչպես նաև սահմանել ծխելու արգելքը փողոցում և այլ հասարակական վայրերում, երբ չկա հնարավորություն պահպանելու երկու մետր սոցիալական հետավորություն: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության շուրջ 50 հազար նոր դեպք, օրվա կտրվածքով՝ 3 հազար 500: 

Այս զարգացումների ֆոնին Գերմանիան Իսպանիային, բացառությամբ Կանարյան կղզիների, մտցրել է համաճարակային առումով ոչ բարենպաստ իրավիճակ ունեցող երկրների ցանկ: 

Միացյալ Թագավորությունը կրկին մտցնում է երկշաբաթյա կարանտին Ֆրանսիայից, Նիդեռլանդներից և Մոնակոյից եկող քաղաքացիների համար: Ֆրանսիայի տարածքում ներկայում գտնվում է 160 հազարից ավելի բրիտանացի զբոսաշրջիկ: 

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվելու օրական դեպքերը մոտենում են 3 հազարին: Վերջին 3 օրվա ընթացքում երկրում նկատվում է վարակի տարածման տեմպի ակտիվացում: Փարիզն ու Մարսելը ներառվել են «կարմիր գոտում», և տեղական իշխանությունները ստացել են նոր սահմանափակումներ կիրառելու թույլտվություն: 

Նմանատիպ Հոդվածներ

Կորոնավիրուսի 3737 թեստավորում է արվել, 244 նոր դեպք կա

Նատա Հարությունյան

Արցախում բոլոր նոր վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են

Նատա Հարությունյան

3769 թեստավորում, 239 նոր դեպք. կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին