16 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից․ ՊՆ խոսնակ
Այլ Լուրեր

COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից․ ՊՆ խոսնակ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ:

Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ:

Այս պահին COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։

ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը»:

Նմանատիպ Հոդվածներ

ՊՆ-ն հերքում է հայկական ուժերի կողմից Ադրբեջանի ուղղությամբ կրակ բացելու մասին տեղեկությունները

Diana Amirkhanyan

ՊՆ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը

Աշխեն

ԶՈւ-ում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան․ ՊՆ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին