-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115625.6 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » COVID-19-ի դեմ մոսկվացիների մասսայական պատվաստումը կմեկնարկի դեկտեմբեր-հունվար ամիսներին
Աշխարհ

COVID-19-ի դեմ մոսկվացիների մասսայական պատվաստումը կմեկնարկի դեկտեմբեր-հունվար ամիսներին

Դեկտեմբեր-հունվար ամիսներին մայրաքաղաքում պլանավորվում Է սկսել կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստումը, ինչը վերջնական հաղթանակը կդառնա համավարակի նկատմամբ: Այդ մասին հայտարարել Է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

«Նոյեմբերին Մոսկվան պլանավորում Է ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին, քիչ թե շատ խոշոր խմբաքանակներ: Դեկտեմբեր-հունվար ամիսներին կսկսենք բնակչության մասսայական պատվաստումը»,-քաղաքագլուխը հոկտեմբերի 19-ին գրել Է իր բլոգում: «Եվ դա վերջնական հաղթանակը կդառնա համավարակի նկատմամբ»,-նշել Է նա: Քաղաքագլխի խոսքով՝ ինքը հիանալի հասկանում Է մոսկվացիների հսկայական հոգնածությունն այն բանից, ինչի հետ ստիպված են եղել բախվել 2020 թվականին:

«Բայց փոքր-ինչ նվազեցնել վտանգը եւ, առավել եւս, ձեւացնել, թե այն գոյություն չունի, ելք չԷ: Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ Է առավելագույնս բաց ու անկեղծ լինել: Միայն իրադրության սթափ գնահատականը թույլ կտա գտնել ճիշտ լուծումը»,-կարծում Է Սոբյանինը:

Նրա կարծիքով՝ «Մոսկվայում հաջողվել Է գտնել լավագույն ուղին՝ որով առաջ շարժվելով մենք կկարողանանք պաշտպանել բնակչության խոցելի խումբը եւ պահպանել պլանային բուժօգնության բավարար ծավալը, իսկ, մյուս կողմից, մենք կկարողանանք թույլ չտալ ընդհանուր լոքդաուն, որն անուղղելի վնաս կհասցնի տնտեսությանը եւ մարդկանց եկամուտներին»: «Քաղաքի բոլոր բնակիչների փոխադարձ վստահությունը եւ համատեղ ջանքերը հաջողության գլխավոր գրավականն են»,-ընդգծել Է Մոսկվայի քաղաքագլուխը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 58 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Նատա Հարությունյան

ՌԴ առողջապահության նախարարը Հայաստանին է տրամադրել Covid-19-ի պատվաստանյութի օրինակներ

Նատա Հարությունյան

COVID-19. Աշխարհում հաստատված դեպքերի թիվն անցել է 56 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին