26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » COVID-19. Վարակի բռնկումից ի վեր Չինաստանում առաջին անգամ նոր դեպք չի գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
Աշխարհ

COVID-19. Վարակի բռնկումից ի վեր Չինաստանում առաջին անգամ նոր դեպք չի գրանցվել. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 307 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 340 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 160 հազար 530 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 645 հազար 353 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 97 հազար 655 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է Բրազիլիան, որտեղ վարակվածների թիվը 332 հազար 382 է, մահերինը՝ 21 հազար 116:  Հաջորդ տեղում Ռուսաստանն է 326 հազար 448 հաստատված դեպքով: Մահերի թիվն այստեղ կազմում է 3 հազար 249:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 281 հազար 904 է: Մահացության ցուցանիշը կազմում է 28 հազար 628:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 254 հազար 195 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 393: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 228 հազար 658, մահերինը՝ 32 հազար 616: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 182 հազար 219 է, մահացածներինը՝ 28 հազար 289:

Գերմանիայում 179 հազար 713 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 352 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 154 հազար 500-ի, մահացածներինը՝ 4 հազար 276-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 300 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում: Չինաստանում վարակի բռնկումից ի վեր առաջին անգամ վարակվածության նոր դեպք վերջին մեկ օրում չի գրանցվել: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում 82 հազար 971, որից 78 հազար 258-ն ապաքինվել է: Չինաստանում մահերի ընդհանուր թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին վարակի հեռևանքով մահերի նոր դեպքեր ևս չեն գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 723-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Չինաստանը եւ Իրանը ազգային ցուցադրանքներ չեն ներկայացնելու «Բանակ-2020» համաժողովին

Անի Գրիգորյան

Հնդկաստանը Չինաստանից պահանջում Է զորքերի լիակատար հետքաշում Լադաքից

Անի Գրիգորյան

Չինաստանը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին