30 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92096 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Edu Armenia հարթակը ստեղծվել է ՀՀ-ում և Արցախում գիտակրթական որակի բարելավման նպատակով․ Լիլիթ Մկրտչյան
Այլ Լուրեր

Edu Armenia հարթակը ստեղծվել է ՀՀ-ում և Արցախում գիտակրթական որակի բարելավման նպատակով․ Լիլիթ Մկրտչյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Edu Armenia» ծրագիրը նախաձեռնել և իրականացնում է  «Երիտասարդ պատմագետներ ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որն արվում է ամբողջովին կամավորության սկզբունքով՝ ՀՀ-ում և Արցախում գիտակրթական գործունեությունը զարգացնելու նպատակով, համախմբելով նաև Սփյուռքի ներուժը»,- այս մասին NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց «Երիտասարդ պատմագետներ ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Edu Armenia» ծրագիր համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը։

Մկրտչյանն ասաց, որ մայիսի 4-ին և 5-ին Zoom հարթակում տեղի է ունեցել իրենց  տարեկան ամփոփիչ-գլխավոր աշխատաժողովը, որի ընթացքում հնչել է 36 դասախոսություն, որից 23-ը ներկայացրել են Սփյուռքի ներկայացուցիչները, իսկ երեքը՝ օտարերկրացիները։ Նրա խոսքով՝ Հայաստանից ի սկզբանե գրանցվել է 2000 հոգի, բայց հետո այդ թիվը քառապատկվել է։  Լիլիթ Մկրտչյանը նշեց, որ նախապես ծրագրված է եղել հուլիսի 26-27-ին անցկացնել ուսուցիչների վերապատրաստում, բայց համավարակի պատճառով այն իրականացրել են օնլայն։

«Հենց մարտ ամսին հասկացանք, որ ուսուցիչները օգնության կարիք ունեն և հենց այդ ամսվանից սկսեցինք Zoom ծրագիրը սովորեցնել ուսուցիչներին, ի դեպ, Հայաստանում առաջինը մենք ենք այս ծրագիրը սովորեցրել, հետո հասկացանք, որ պետք է թիրախավորենք հեռավար կրթության մեթոդաբանությունը և կրթության կառավարումը։ Մարտից սկսած մենք շաբաթը երկու անգամ Edu Armenia-ի ֆեյսբուքյան էջով սեսիաներ ենք վարում»,- ասաց Լիլիթ Մկրտչյանը։ Հարցին, թե նախաձեռնության նպատակը հեռավար կրթության մեթոդաբանության ուսուցո՞ւմն է ուսուցիչներին, Մկրտչյանն ասաց, որ նպատակը միայն դա չէ․ «Այն, ինչ մենք սովորեցրել ենք մարդկանց, կիրառելի կլինի նաև ոչ հեռավար՝ լսարանային դասապրոցեսի ընթացքում, այսինքն՝ կրթության նոր մեթոդաբանություն ենք ուսուցանում։ Այդ քննարկումներին մասնակցում են ոչ միայն ուսուցիչներ, այլ նաև դասախոսներ Արցախից, Հայաստանի մարզերից և Սփյուռքից»։

Ծրագրի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ իր մանկավարժական գործունեության ընթացքում Լիլիթ Մկրտչյանը բախվել է կրթական տարաբնույթ խնդիրներին և հասկացել, որ միայն փորձի փոխանակումը կարող է լուծել այդ խնդիրները։ Վերապատրաստման ծրագրեր իրականացրել են ոչ միայն դպրոցներում, այլ նաև համալսարաններում, այս գործում իրենց ներուժն են ունեցել նաև Սփյուռքի իրենց գործընկերները։ Մկրտչյանը նշեց, որ շարունակելու են իրենց աշխատանքը, նախատեսում են վերապատրաստման ծրագիր իրականացնել նաև Արցախի և ՀՀ-ի  դպրոցների տնօրենների հետ, հարթակը ունի նաև Zoomախմություն անվամբ նախաձեռնություն, որի ընթացքում քննարկում են ոչ ֆորմալ կրթության ձևերը։ Լիլիթ Մկրտչյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այս ամենը արվում է բացառապես կամավորության սկզբունքով՝ կրթության որակը բարելավելու և առավել լավը դարձնելու նպատակով։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

«Ես չեմ մասնակցել Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի». Լիլիթ Մկրտչյան

Սերինե

Լիլիթ Մկրտչյանն արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում 19-րդն է, կայծակնային շախմատում՝ 9-րդ

Diana Amirkhanyan

Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի արագ շախմատի անհատական առաջնությունում դեռևս ունի 3,5 միավոր

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին