7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108144 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Foreign Policy-ն Ադրբեջանի պարտությունների պատճառը համարել է բանակում առկա կոռուպցիան
Այլ Լուրեր

Foreign Policy-ն Ադրբեջանի պարտությունների պատճառը համարել է բանակում առկա կոռուպցիան

Հայաստանի և Արցախի դեմ 1990-ական թվականներից Ադրբեջանի ծավալած մարտերում այդ երկրի պարտությունների հիմնական պատճառը Foreign Policy-ն համարել է բանակում առկա կոռուպցիան և զինակոչիկների հոգեբանորեն կոտրված լինելը: Լրատվամիջոցն այս մասին գրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սրված իրավիճակի մասին հոդվածում:

Հովածում անդրադարձ է կատարվում Արցախյան պատերազմից մինչ օրս Ադրբեջանի սանձազերծած գործողություններին` 2016թ. Ապրիլյան պատերազմին, 2020թ. հուլիսյան դեպքերին և առանձին վերցված այլ բախումներին: Նշվում է, որ բոլոր դեպքերում Ադրբեջանի պարտությունների պատճառն այն է, որ բանակը կոռումպացված է, զինակոչիկները հոգեբանորեն կոտրված, իսկ հայկական զորքերն ավելի մարտունակ են և որակապես գերազանցում են իրենց քանակապես մի քանի անգամ գերազանցող թշնամուն:

Foreign Policy-ն նաև նշում է, որ Ադրբեջանին իր անթաքույց աջակցությունն է ցուցաբերում Թուրքիան, որը մինչ օրս ժխտողական քաղաքականություն է վարում 1915թ. Օսմանյան թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման հարցում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք ՍտեփանակերտըԱդրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխաՀայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքումճշտված տեղեկություններովադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստԱռայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենաինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որհակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում, ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական։

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը

Նատա Հարությունյան

Ադրբեջանն ունի 6539 զոհ և սպառազինության նոր կորուստներ

Նատա Հարությունյան

Ռուսաստանը խստացնում է Ադրբեջանից ներկրվող գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ վերահսկողությունը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին