7.4 C
Yerevan
10 Ապրիլի, 2020
54255 By Google Analytics
Գլխավոր » G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում չի կայանա, այն կփոխարինվի տեսակապով
Աշխարհ

G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում չի կայանա, այն կփոխարինվի տեսակապով

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում: Պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված առկա իրավիճակն է: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:

«Նման որոշման նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր ունեցած ողջ ռեսուրսի վրա՝ պատասխան տալու կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորած առողջապահության ոլորտում առկա մարտահրավերներին»,-պարզաբանել է նա:

Նշվում է, որ շփումը կլինի տեսակապի միջոցով, ընդ որում, ոչ միայն հունիսին, այլև ապրիլին և մայիսին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 200 հազարը: Վարակը տարածվել է 170-ից ավելի երկրներում և տարածքներում:

Նմանատիպ Հոդվածներ

Հատուկ չվերթով ԱՄՆ-ից հայրենիք կվերադառնան 79 վրացի և 35 հայ դպրոցականներ. Գախարիա

Diana Amirkhanyan

Անակնկալ զարգացումներ ԱՄՆ նախագահական ընտրություններում. «Հրապարակ»

Սերինե

Վարակի թեժ կետ համարվող ԱՄՆ-ում ապահովագրություն չունեցողները խնդրի առաջ են կանգնել. Euronews

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին