20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68968.8 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » «Guardian». Լիբիա է ուղարկվել սիրիական զինված ընդդիմության 2000 մարտիկ
Աշխարհ

«Guardian». Լիբիա է ուղարկվել սիրիական զինված ընդդիմության 2000 մարտիկ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սիրիական զինված ընդդիմությունը, որին աջակցում է Թուրքիան, Ֆաիզ Սարաջի ազգային համաձայնության կառավարությանը աջակցելու նպատակով Լիբիա է ուղարկել մոտ 2000 մարտիկի, այդ մասին, «ТАСС» գործակալության փոխանցմամբ, իր կայքում հայտնել է «Guardian» թերթը:


2019 թվականի վերջին մոտ 650 մարտիկ լքել է Սիրիան և արդեն ժամանել է Տրիպոլի: Եվս 1350 մարտիկ հունվարի 5-ին ժամանել է Թուրքիա, և նրանց մի մասը երկրի հարավում վերապատրաստում է անցնում մարզումային ճամբարներում: Ինչպես տեղեկացնում է հրատարակչությունը, նրանք հետո Լիբիայում կմիավորվեն ստորաբաժանման կազմում, որը կրում է նախորդ դարի լիբիական դիմադրության առաջնորդներից մեկի՝ Օմար ալ Մուխթարի անունը:


Թերթի տվյալներով, սիրիական ընդդիմության մարտիկները ազգային համաձայնության կառավարության հետ կես տարվա պայմանագիր են կնքել, որի համաձայն ամիսը 2000 դոլար են ստանալու:

Նմանատիպ Հոդվածներ

Հումանիտար կազմակերպությունները Լիբիայի ափերին 59 ներգաղթյալի են փրկել

Diana Amirkhanyan

Լիբիայում Անկարան և Մոսկվան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին․ Լիբիայում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության հետքերով

Աշխեն

Թուրքիան պատրաստ է օգնել Լիբիային հակամարտության կարգավորման հարցում

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին