29 C
Yerevan
10 Օգոստոսի, 2020
91068.8 By Google Analytics 09.08.2020
Գլխավոր » «Music-20» դասական երաժշտության փառատոնին Երևանը կհյուրընկալի քսանից ավելի հանրաճանաչ երաժիշտների
Մշակութային

«Music-20» դասական երաժշտության փառատոնին Երևանը կհյուրընկալի քսանից ավելի հանրաճանաչ երաժիշտների

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Music-20» դասական երաժշտության առցանց միջազգային փառատոնի շրջանակում հուլիսի 10-28-ը երաժշտասերները «Music-20» կայքէջով կարող են ունկնդրել 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։ Համերգային ծրագրերը կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում առանց երաժշտասերների։

Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:

Հուլիսի 9-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսին ԿԴեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ նման փառատոն կազմակերպելու գաղափարը պատկանում է Սերգեյ Սմբատյանին: «Միասին քննարկեցինք և որոշեցինք միջոցառումն առցանց ձևաչափով իրականացնել: Մեզ օժանդակել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը»,- շեշտեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ համավարակի տարածման այս շրջանում, երբ մշակույթը ծանր վիճակում է, մարդիկ անգործ են մնացել, Հայաստանը այն երկրներից է, որոնք կարողանում են պահպանել հակահամաճարակային բոլոր կանոններն ու կազմակերպել մշակութային կարևոր իրադարձություն, որի միջոցով մշակույթը շարունակում է ապրել:

«Հուսամ՝  այս փառատոնը դրական լիցքեր կհաղորդի ոչ միայն հայ երաժշտասերներին, այլև աշխարհի տարբեր կետերում ապրող մարդկանց»,- նշեց Մարզահամերգային համալիրի տնօրենը:

Սերգեյ Սմբատյանն էլ ընդգծեց, որ կարողանում են հաղթահարել բոլոր դժվարությունները, ստեղծել արժեք, ստեղծել միջավայր: «Աշխարհահռչակ արտիստներ կգան Հայաստան, և մեր երկիրը կլինի այն կենտրոնը, որին կհետևեն դասական երաժշտության երկրպագուները: Մենք ակնկալում ենք ավելի քան 100 հազար օնլայն դիտում: Կպրոպագանդենք մեր նվագախումբը, մեր փայլուն համերգասրահը, որը շատ լավ ակուստիկ հնարավորություններ ունի և թույլ է տալիս աշխատել՝ պահպանելով միջազգային նորմերը»,- ասաց դիրիժորը:

Նա տեղեկացրեց, որ փառատոնին Հայաստանում ելույթ կունենան հանրաճանաչ մենակատարներ և դիրիժորներ: Ավելի քան 20 մենակատար կգա Հայաստան: Նրանցից են Սերգեյ Դոգադինը, Ֆրանչեսկա Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաները և Հայկ Կազազյանը։

Սմբատյանը պատմեց՝ երբ դիմել են արտիստներին, նրանք դրական են արձագանքել, քանի որ հրավեր են ստացել նաև պարետատնից ու հասկացել, որ Հայաստանի համար դասական երաժշտությունը կարևոր է: «Երբ նրանք գրավոր հրավեր են ստանում երկրի ամենաբարձր ատյաններից, գիտակցում են, որ դա էական է, իրական է: Կարծում եմ՝ նրանք շատ ուրախ են, քանի որ աշխարհում համերգներ գրեթե չեն կայանում, և երբ տեսնում են, որ Հայաստանում նման հնարավորություն կա, ոգևորովում են»,- ասաց նվագախմբի ղեկավարը:

Միջոցառման ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային առողջապահական բոլոր սահմանված կանոնները: Բոլոր հյուրերըորոնք ժամանելու են Հայաստանհանձնելու են թեստերմեկուսացվելու են և միայն կարանտինի ժամկետի լրանալուց հետո հնարավորություն կունենան մուտք գործել Մարզահամերգային համալիր:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին