ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն անհամաձայնություն ունի Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորների հարցում և հնարավոր է` պատգամավորական մանդատը վայր դնի։
NewArmenia.am-ի հետ զրույցում պատգամավորը թեպետ ընդգծեց, որ «Իմ քայլի» հետ հակասություններ չկան, այնուամենայնիվ անհամաձայնությունը Սահմանադրական դատարանի հետ է կապված․ «Վերջնական որոշում դեռ չեմ կայացրել, որոշ հանգամանքներից ելնելով` պարզ կլինի`մանդատը վայր կդնեմ, թե ոչ»։
Նշենք, որ պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում նկար էր հրապարակել և գրել էր. «Նկար այս օրերի ծանր ու հակասական մտորումներիս մասին։ Նկարն ավելի քան խոսուն է, իսկ մնացյալի մասին` առաջիկայում»։



