Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 24-ին, ժամը 03։45-ին ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ դպրոցի 2-րդ հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։30-ին, մարվել՝ 05։07-ին։ Այրվել է ուսուցչանոցի գույքը։
