-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127753.6 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Հասան Ռոհանին Անկախության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին
Այլ Լուրեր

Հասան Ռոհանին Անկախության օրվա առիթով շնորհավորել է ՀՀ վարչապետին և նախագահին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին, Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների պատմական,մշակութային, հասարակական կապերի հիման վրա և երկու երկրների պաշտոնատար անձանց ջանքերի լույսի ներքո Թեհրան-Երևան հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան՝ ապահովելով երկու ժողովուրդների շահերը։

«Անկասկած, երկու երկրների մշակութային, հասարակական ընդհանուր կապերը և բարեկամական հարաբերությունները պարարտ հող կապահովեն հարաբերությունների զարգացման և խորացման համար, և երկու երկրների ժողովուրդները կկարողանան աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերությունների օրինակ ծառայել»,- նշել է Իրանի նախագահը:

Նմանատիպ Հոդվածներ

Հասան Ռոհանին մեղադրել է Իսրայելին հայտնի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ

Անի Գրիգորյան

Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին

Նատա Հարությունյան

Իրանը կկարողանա զենք գնել ու վաճառել՝ ում ուզի. Ռոհանի

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին