-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127731.2 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և այրվել. վարորդը հոսպիտալացվել է
Այլ Լուրեր

«BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և այրվել. վարորդը հոսպիտալացվել է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 26-ին, ժամը 09:03-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին և բռնկվել: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտվել պատի և ծառի արանքում, այնուհետև բռնկվել․ վարորդը ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:14-ին, մարվել՝ 09։29-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա։

Նմանատիպ Հոդվածներ

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Նատա Հարությունյան

Գյումրիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան տուժածներ

Անի Գրիգորյան

Վանաձորում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա տուժած

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին