1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136345.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Հարություն Խաչատրյանն անարդար է համարում «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից հանելը
Մշակութային

Հարություն Խաչատրյանն անարդար է համարում «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի կինոփառատոնի ծրագրից հանելը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Ռեժիսոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը կարծում է, որ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանելն անարդար է:

Այս մասին Հարությունյանը գրառում է կատարել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել Մոսկվայի միջազգային կինոփառատոնին, որի կազմակերպիչների և ղեկավարների շրջանում կան մարդիկ, որոնց իմ ընկերներն եմ համարում: Ներկա եմ եղել կինոփառատոնին թե’ որպես մասնակից, թե’ որպես հյուր, թե’ որպես ժյուրիի անդամ, բայց այսօր ես բացարձակ համաձայն չեմ  փառատոնի ոչ մրցութային ծրագրից Ջիվան Ավետիսյանի ֆիլմը հանելու որոշման հետ»,-գրել է նա ու ընդգծել, որ արվեստը չի կարող քաղաքական մանիպուլյացիաների խաղաքարտ լինել, հատկապես, եթե կինոնկարը ազգամիջյան ատելություն չի քարոզում:

Հարություն Խաչատրյանի համոզմամբ`այսօր, ինչպես երբևէ, կարևոր է չշրջանցել նմանօրինակ անարդարությունը: Նա ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի գործընկերներին կոչ է արել իրենց կարծիքը հայտնել կատարվածի վերաբերյալ:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել էր, որ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից հանելու գործում տեսնում է Ադրբեջանի միջամտությունը:

Նա շեշտել էր, որ պահանջելու են պարզաբանում, որովհետև մեծ ակնկալիքներ ունեն փառատոնի ղեկավարներից,  կարծում են, որ ոչինչ չի կարող ստիպել նրանց նման սադրանքի գնալ:

«Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր հերոսը եվրոպացի լուսանկարիչ-լրագրող է, որը փորձում է սահուն գործունեություն ծավալել, բայց «սայթաքում է», ինչը վերածվում է դրամայի: 2016 թվականին նա վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, որին 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները:

Ֆիլմի գլխավոր դերերումհանդես են եկել գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցովասը՝ Լիտվայից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից:

«Դրախտի դարպասը» կինոնկարի երևանյանպրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:

Նմանատիպ Հոդվածներ

Ազգային կինոկենտրոնը Մոսկվայի կինոփառատոնին կոչ է արել ծրագրում վերականգնել «Դրախտի դարպասը» ֆիլմը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին