-5 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127756.8 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » «Դասարան + դասական» ծրագիրը կհարստացնի թատրոնի մասին դպրոցականների գիտելիքները
Քաղաքականություն

«Դասարան + դասական» ծրագիրը կհարստացնի թատրոնի մասին դպրոցականների գիտելիքները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բանիմաց և պրոֆեսիոնալ հանդիսատես ձևավորելու նպատակով Երևանում կանցկացվի «Դասարան+դասական» հնգօրյա թատերական սեմինարը: Սեմինարին կարող են մասնակցել Երևանի ավագ դպրոցներում սովորող աշակերտները:

«Հաճախ ենք խոսում այն մասին, որ մեր մշակութային շուկան շատ նեղ է, որ ստեղծվող արժեքները հանրության լայն սպառումը չունեն: Պատճառն այն է, որ  չենք կարողանում սինխրոնիզացնել կրթությունն ու մշակույթը: Այս նախագծի շրջանակում մրցութային կարգով ավագ դպրոցներից կընտրվեն սաներ, որոնք հինգ օր շարունակ Մայր թատրոնի «Սև տուփ» թատերական հարթակում հնարավորություն կունենան հաղորդակցվել ոլորտի առաջատար այնպիսի մասնագետների հետ, ինչպիսիք են Հենրիկ Հովհաննիսյանը, Ռուբեն Բաբայանը, Արմեն Էլբակյանը և այլք»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նա հավելեց, որ սեմինարի մասնակիցները, որոնց ընտրելու են` կարդալով նրանց գրած շարադրությունները, կարող են շրջել թատրոնում, լինել ետնաբեմում, արհեստանոցում և այլուր: «Նրանք կիմանան, որ թատրոնը բարդ արդյունաբերություն է , բարդ ոլորտ: Այդպես մենք կարող ենք պատրաստել ոչ միայն վաղվա ռեժիսորին կամ դերասանին, այլև  վաղվա  պրոֆեսիոնալ հանդիսատեսին»,-եզրափակեց Խզմալյանը:

Սեմինարի կազմակերպմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին