-1.9 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Հարգում եմ հայ ժողովրդին և աղոթում հարցի խաղաղ կարգավորման համար. Մել Գիբսոն
Այլ Լուրեր

Հարգում եմ հայ ժողովրդին և աղոթում հարցի խաղաղ կարգավորման համար. Մել Գիբսոն

Հռչակավոր դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայերին:

Համացանցում տարածված տեսաուղերձում դերասանն ասում է, որ շատ է տխրել, երբ իմացել է հակամարտության սրման մասին: «Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ-ում: Նրանք ինձ պատմել են ձեր տառապանքների, կորուստների մասին: Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին. նրանք մեծ սիրտ ունեն: Հայերը ստիպված են եղել բախվել բազմաթիվ դժվարությունների, բայց ես և դուք գիտենք, որ հայ ժողովրդի հնարավորություններն անսահման են»,- նշել է Գիբսոնը:

Հանրահայտ արվեստագետն ընդգծել է, որ այս դժվարին ժամանակներում աղոթում է հայերի և հարցի խաղաղ կարգավորման համար: «Ամո՛ւր եղեք ընկերներս, շարունակեք անել ձեր գործը, և Աստված  օրհնի ձեզ»,- եզրափակել է Մել Գիբսոնը:

Արցախի և Հայաստանի համար այս ծանր օրերին հայերին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Քարդի Բին, Եվգենի Կիսինը, Լյուբով Կազարնովսկայան, Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը և արվեստի ոլորտի բազմաթիվ այլ հայտնի գործիչներ:

Նմանատիպ Հոդվածներ

Մել Գիբսոնը եւ Դեննի Գլովերը միասին կնկարահանվեն «Մահացու զենք 5» ֆիլմում

Աշխեն
Բեռնում.....