-5 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127760 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կանադայի Սենատի անդամ Լեո Հոսակոսը կոչ է արել Կանադայի կառավարությանը դատապարտել ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Սենատորն այս մասին հայտարարել է խորհրդարանում: 

«Կանադայի Սենատը կառավարությանը կոչ է անում անհապաղ դատապարտել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան, աջակցել Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման մշտական արգելքին, ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, և էսկալացիայի սրացման, ինչպես նաև խաղաղ հայ բնակչությանը շարունակ թիրախավորելու լույսի ներքո ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,-նշել է նա:

Ավելի վաղ Կանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը կասեցնելու մասին:

Նմանատիպ Հոդվածներ

Լավալի քաղաքային խորհուրդն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

Անի Գրիգորյան

Կանադան շարունակում է կոչ անել արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Անի Գրիգորյան

Կանադան կոչ է անում արտաքին կողմերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին