2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան զենք-զինամթերքի անօրինական տեղափոխման մի շարք դեպքեր
Այլ Լուրեր

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան զենք-զինամթերքի անօրինական տեղափոխման մի շարք դեպքեր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, առանձին դեպքերում ներգրավված են եղել նաև քրեական ենթամշակույթ կրող անձինք, ովքեր համանման քայլեր են ձեռնարկել ռազմական գործողություններին մասնակցող որոշ անձանց միջոցով:

«Կրկին ընդգծելով այս վճռորոշ ժամանակահատվածում հակաօրինական յուրաքանչյուր արարքի անթույլատրելիությունը՝ ամենայն խստությամբ զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից, որոնք կարող են ուղղակիորեն վնասել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանատիպ բոլոր երևույթները գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության շուրջօրյա հսկողության ներքո և ունենալու են իրենց համարժեք իրավական գնահատականը՝ ամենակոշտ գործիքակազմի կիրառմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ Հոդվածներ

ԱԱԾ զգուշացումը մեդիաահաբեկիչներին. «Կձեռնարկվեն օրենքով նախատեսված միջոցառումներ»

Սերինե

ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր խումբ, որն իրացման նպատակով զենք է ձեռք բերել մարտի դաշտից. տեսանյութ

Նատա Հարությունյան

ՀՀ ԱԱԾ տնօրենը սահմանամերձ չեզոք գոտում հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին