-1.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է սարսափելի հարձակումը Նիցցայում
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է սարսափելի հարձակումը Նիցցայում

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է Նիցցայում տեղի ունեցածը՝ այն որակելով որպես սարսափելի հարձակում: «Իմ խորին ցավակցությունները հարձակման զոհերի սիրելիներին և Ֆրանսիայի ժողովրդին: Ատելությունը տեղ չունի մեր հասարակություններում, և ՆԱՏՕ-ն կագնած է իր դաշնակից Ֆրանսիայի կողքին»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ստոլտենբերգը: 

Հոկտեմբերի 29-ին Նիցցա քաղաքում անհայտ անձը հարձակվել էր Նոտր Դամ բազիլիկ եկեղեցու վրա, սպանել երեք հոգու, որոնցից մեկին՝ գլխատել:  Կան վիրավորներ: Հանցագործություն կատարած անձը ևս վիրավոր է, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան: Նիցցայի քաղաքապետն կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: «Նիցցան ու մեր երկիրն ընդհանրապես շատ մեծ գին են վճարում վերջին տարիներին: Ես միասնության կոչ եմ անում Նիցցայի բոլոր բնակիչներին», — գրել է Քրիստիան Էստրոզին «Թվիթերում»:

Նմանատիպ Հոդվածներ

Ռուսաստանն ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և Ուկրաինային զգուշացնում է սադրանքների չդիմել Մերձդնեստրում. ՌԴ ԱԳՆ

Սերինե

ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն արձագանքել են Պուտինի հայտարարություններին

Սերինե

Ղուրանի այրումը, որի պատճառով Թուրքիան արգելափակեց Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ, ֆինանսավորել է Մոսկվայի հետ առնչվող լրատվական գործակալության նախկին աշխատակիցը

Սերինե
Բեռնում.....