-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Ռոբերտ Քոչարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա չի կարող մեկնել Մոսկվա
Այլ Լուրեր

Ռոբերտ Քոչարյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել. նա չի կարող մեկնել Մոսկվա

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մոսկվա մեկնելու առաջարկը Ռոբերտ Քոչարյանին արվել է ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների կողմից։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։

Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրեց Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/ և նրան վերադարձվեց անձնագիրը։

Ռոբերտ Քոչարյանը մտադրված էր մոտակա օրերին մեկնել Մոսկվա և հանձնեց COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։

Թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ և մինչ այժմ էլ չունի հիվանդության որևէ ախտանիշ։

Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար է դարձել։

Այժմ Նախագահ Քոչարյանը գտնվում է ինքնամեկուսացման մեջ, սակայն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստի Արցախում պատերազմի դադարեցմանը։

ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Նմանատիպ Հոդվածներ

Ի՞նչ հակասություն ունեն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը

Անի Գրիգորյան

Ու՞մ է հանդիպել Քոչարյանը Մոսկվայում

Սերինե

Ռոբերտ Քոչարյանը եռօրյա մասնավոր այցով մեկնել է Մոսկվա

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին