8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Հիմա ո՛չ թավիշի, ո՛չ ներողամտության ժամանակը չէ․ քաղաքագետը՝ Արցախի նախագահի որոշման մասին
Գլխավոր Նորություններ

Հիմա ո՛չ թավիշի, ո՛չ ներողամտության ժամանակը չէ․ քաղաքագետը՝ Արցախի նախագահի որոշման մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am –ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Սահակյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը։

-Նորմալ եմ գնահատում, պատերազմական օրերին պետք է գործենք պատերազմի օրենքների տրամաբանությամբ։ Հիմա ո՛չ թավիշի, ո՛չ ներողամտություն ցուցաբերելու ժամանակը չէ։ Գոյության, լինելիության կենսական խնդիրներ ենք մենք լուծում, և եթե մարդիկ՝ հատկապես պաշտոնյաներ, ինչ-ինչ պատճառներով լքում են, թերանում են իրենց պաշտոններում, ապա նրանց նկատմամբ պետք է համապատասխան վերաբերմունք լինի։

Իսկ պե՞տք էր այդ մարդկանց երկրորդ հնարավորություն տալ, որի մասին խոսում է Արայիկ Հարությունյանը իր գրառման մեջ։

-Ես դատավոր չեմ և մանրամասներին չեմ տիրապետում, բայց եթե մարդը փոքրիկ, ուղղվող սխալ է թույլ տվել, իհարկե, կարելի է նրան երկրորդ հնարավորություն տալ, որովհետև մենք այդքան հնարավորություններ չունենք և չենք կարող այդ սահմանափակ ռեսուրսների մեջ նման շռայլություն մեզ թույլ տալ։ Բայց եթե այդ կատարված բացթողումը, սխալը բերել է անուղղելի հետևանքների, պետք է պատասխանը շատ կոշտ լինի։

Պարո՛ն Սահակյան, իսկ Ձեզ համար սպասելի՞ էր, որ կլինեն նմանատիպ պաշտոնյաներ, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։

-Անկեղծ ասած, այդ մասին երբևէ չէի մտածել, բայց պատերազմ է, մենք տեսնում ենք, որ անգամ ռազմաճակատից փախչողներ են եղել, վախը շատ բնական երևույթ է, և կարծում եմ, որոշ մարդիկ հենց դրանով են առաջնորդվել։

-Արցախի Հանրապետության նախագահի այս որոշումը կարո՞ղ է կանխարգելիչ դեր ունենալ նմանատիպ հետագա դեպքերի համար։

-Այո՛, հիմնական նպատակը նմանատիպ դեպքերից խուսափելն է։ Եթե պատժի արժանի գործ ես անում և չես պատժվում, ստեղծվում է անպատժելիության մթնոլորտ, իսկ պատժի դեպքում մարդիկ խուսափում են նման քայլերից։ Հիմնական նպատակը հենց դա էր, չնայած, եթե կան մարդիկ, ովքեր լուրջ հանցանք են գործել առաջնային նպատակը նրանց պատժելը պետք է լինի։

-Կարծում եք՝ Հայաստանում և՞ս նման որոշման անհրաժեշտություն կա։

-Պատերազմը միայն Արցախում չէ, մենք բոլորս ենք պատերազմի մեջ և Հայաստան, Արցախ տարբերակում դնելը իմաստ չունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում որոշ պետական ծառայություններ լրջագույն թերացումներ են թույլ տվել, դրա համար էլ մենք այսքան դավաճաններ ենք տեսնում, ինֆորմացիայի արտահոսք, բնականաբար այդ պատժամիջոցը այստեղ ևս պետք է գործի և շատ խիստ, որպեսզի հետագայում նման խնդիրներ չունենանք։

-Իսկ թիկունքքում հասարակական, քաղաքական գործիչների, քաղաքացիների վարքը համապատասխանո՞ւմ է պատերազմական իրավիճակին, ինչպե՞ս եք գնահատում։

-Քաղաքական որոշ շրջանակների վարքը, բնականաբար, չի համապատասխանում պատերազմական իրավիճակին, այն ավելի շուտ համապատասխանում է հինգերորդ շարասյան գործելաոճին։ Իսկ քաղաքացիները, կարծում եմ, շատ ադեկվատ արձագանքում են այդ ամենին, մենք տեսնում ենք, որ զինկոմիսարիատները լի են կամավորագրվողներով, բացի  այդ մարդիկ իրենց ֆիզիկական, ֆինանսական, սոցիալական ներդրումն են ունենում պատերազմից բխող գործողություններում։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Քաղաքացին պետք է որոշի` ինչ է ուզում, ոչ թե իշխանությունը կամ 17+ը. Հայկ Սահակյան

Նատա Հարությունյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու գաղափարը միայն ավելացնելու է անկայնությունը. Հայկ Սահակյան

Անի Գրիգորյան

Ընթացող գործընթացները խուլիգանություններ են և կապ չունեն քաղաքականության հետ․ քաղաքագետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին