2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Թրամփի շտաբը կարող Է հայցեր ներկայացնել ևս երկու նահանգներում ձայները հաշվելու պատճառով
Աշխարհ

Թրամփի շտաբը կարող Է հայցեր ներկայացնել ևս երկու նահանգներում ձայները հաշվելու պատճառով

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը քննարկում Է դատական հայցեր ներկայացնելու հնարավորությունը՝ կապված Արիզոնայի եւ Նեւադայի նահանգներում ձայները հաշվելու հետ:

Այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների:

Շտաբի ներկայացուցիչները, ալիքի աղբյուրների խոսքով, ցանկանում են ոչ միայն վիճարկել արդյունքը, այլեւ այդպիսով կարող են փորձել ժամանակ շահել այս նահանգներում ձայների հաշվումը դանդաղեցնելու համար:

Դրա հետ մեկտեղ մեկ այլ աղբյուր հեռուստաալքին հաղորդել Է, որ Թրամփի շտաբը, «դե իհարկե» կպահանջի վերահաշվել ձայները, եթե նա տանուլ տա Ջորջիայի նահանգում: Թեկնածուն կարող Է խնդրել վերահաշվել ձայներն այս նահանգում, եթե նրա եւ մրցակցի միջեւ խզումը կազմի 0,5 տոկոսից պակաս, ճշտում Է CNN-ը:

Ավելի վաղ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հաղորդել Է, որ ԱՄՆ-ի նախագահի շտաբը հայց Է ներկայացնել Ջորջիայի դատարան՝ պահանջելով, որպեսզի ընտրական հանձնաժողովի աշխատակիցները պահպանեն փոստով ստացված քվեաթերթիկների հաշվման եւ պահպանման օրենքը: Թրամփի շտաբը հայց Է ներկայացրել Միչիգանի եւ Փենսիլվանիայի նահանգներում ձայների հաշվումը կասեցնելու մասին՝ վկայակոչելով հաշվելուն հետեւելու հնարավորության բացակայությունը: Նաեւ շտաբը պահանջում Է ձայները վերահաշվել հանգուցային Վիսկոնսինի նահանգում:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են երկրի նախագահի ընտրությունները:

Քվեարկության արդյունքները մի շարք նահանգներում դեռ հայտնի չեն: Թրամփը լույս նոյեմբերի 4-ի գիշերը հայտարարել Է իր հաղթանակի մասին եւ դեմոկրատներին մեղադրել «ընտրությունները գողանալու» մեջ: Գործող նախագահի նախընտրական շտաբը մտադիր Է պահանջել ձայների վերահաշվարկ: Ընդ որում՝ ամերիկյան առաջատար հեռուստաալիքների տվյալներով՝ առաջատարը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն Է. վերջնական հաղթանակի համար նրան հարկավոր Է ստանալ վեց քվեատուների ձայն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

YouTube-ը ժամանակավորապես սառեցրել է Թրամփի օգտահաշիվը

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ի կոնգրեսականները փոխնախագահին կոչ են արել Թրափին հեռացնելու իշխանությունից

Անի Գրիգորյան

Թրամփի մեքենան հանել են աճուրդի

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին