2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Նոր նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին ամսական 1000 դրամ վճարը դարձնել 3000
Այլ Լուրեր

Նոր նախագծով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին ամսական 1000 դրամ վճարը դարձնել 3000

հետևեք մեզ նաև Telegram-ում

Քննարկման է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը  քննարկման է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում:

Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ: Քննարկման դրված նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար դրոշմանիշային վճարի չափը դարձնել ամսական 3000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 36 հազար դրամ:

Նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։ Նշված վճարի չափը առաջարկվում է՝ հիմք ընդունելով ապահովագրման ենթակա այն շահերը, որոնց հիմքում ընկած գործոնները ևս գնահատվել են։

Նախագծերը մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին:

Նմանատիպ Հոդվածներ

Հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն

Նատա Հարությունյան

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ամենասեղմ ժամկետներում քննել հարուցված քրեական գործերը

Նատա Հարությունյան

Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպել են ՊՆ ներկայացուցչի հետ և ներկայացրել իրենց խնդիրները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին