2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Բայդենի նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ քաղաքականությունը առնվազն կանխատեսելի կլինի. Արսեն Խառատյան
Կարևոր

Բայդենի նախագահ դառնալու դեպքում ԱՄՆ քաղաքականությունը առնվազն կանխատեսելի կլինի. Արսեն Խառատյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի հարցերին պատասխանում է ԱՄՆ-ում գտնվող կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը:

-Հետընտրական ի՞նչ իրավիճակ է այժմ ԱՄՆում, սրացումներ սպասվո՞ւմ են: Տեղեկություն կա, որ ազգային գվարդիան է հանվել փողոցներ, հնարավոր համարո՞ւմ եք բախումներ կողմնակիցների միջև:

-Այս պահի դրությամբ փոքր հանրահավաքներ են տեղի ունեցել մի քանի քաղաքներում, սակայն էական սրացումներ` հատկապես փողոցային միջոցառումների տեսքով, դժվար եմ պատկերացնում: Այսուհանդերձ, չի բացառվում, որ այնպես ինչպես Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո բախումներով զուգորդված բողոքի ցույցեր եղան, որոշ սրացումների, այնուամենայնիվ, ականատես լինենք:

-Արդեն հստա՞կ է, թե որ թեկնածուն է հաղթում:

-Առաջիկա ժամերին, երբ կավարտվի մի քանի նահանգներում շարունակվող ձայների հաշվարկը, պաշտոնապես կհայտարարվի հաղթող թեկնածուի անունը: Այս ուշացումը պայմանավորված է մի քանի, մասնավորապես՝ անկյունաքայարային դարձած Փենսիլվանիա նահանգում համավարակի պայմաններում փոստով ուղարկված 100 հազարավոր քվեաթերթիկների հաշվարկով: Առկա պատկերը թույլ է տալիս պնդել, որ հաղթելու է Ջո Բայդենը: Իր հերթին գործող նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի նահանգներում փորձում է դատական կարգով վերահաշվարկի հասնել: Ապա, նահանգային մակարդակում հաջողության դեպքում, ընտրությունները վիճարկել ԱՄՆ-ի Բարձր դատարանում:

-Ի՞նչ կտա Բայդենի հաղթանակը մեզ՝ հաշվի առնելով նրա խոստումները, այդ թվում՝ Արցախի անկախությունը ճանաչելու:

-Բայդենի նախագահ դառնալու պարագայում վստահաբար փոփոխություններ են լինելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունում: Առնվազն պետքարտուղարության պարագայում որոշակի հստակեցումներ կլինեն, ըստ իս, առավել արդյունավետ աշխատելու հնարավորություն կլինի: Կարծում եմ` ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կարող են առավել կարևորվել, ինչը` ներկայիս Հայաստանի պարագայում առանցքային է: Արցախի հարցում նախագահի թեկնածու Բայդենն արել է կոնկրետ հայտարարություններ, որոնցից վերջինը հստակ նախանշում է Վաշինգտոնի անելիքները, այն է` Արցախի ժողովրդի կենսական անվտանգությունն ապահովելու հանձնառությունը, սակայն ճանաչում Բայդենի վարչակազմից ակնկալելը վաղ է, հատկապես, որ նաև նման ուղիղ խոստում չի եղել:

-Ինչպե՞ս կփոխվի Ամերիկան նոր նախագահի դեպքում:

-Ամերիկյան հանրությունը չափազանց բևեռացված է ներկայում: Անկախ ընտրությունների վերջնական արդյունքներից, պետք է արձանագրենք, որ շուրջ 70 մլն մարդ իր ձայնը տվել է Դոնալդ Թրամփին և այդ մարդիկ ընտրություններից հետո չեն փոխելու իրենց մոտեցումները: Սրան գումարենք նաև, որ չնայած դեմոկրատներն առաջիկա 2 տարիներին մեծամասնություն են ունենալու, այն էլ ոչ մեծ տարբերությամբ, միայն Ներկայացուցիչների պալատում, գործադիրի համար դժվար է լինելու մեծ փոփոխություններ անել երկրի ներքին կյանքում: Մի բան կարող ենք հաստատ ասել՝ Ջո Բայդենի` նախագահ դառնալու դեպքում ամերիկյան քաղաքականությունը առնվազն կանխատեսելի, առավել օրինաչափ և հնարավորինս հաշվելի կլինի:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄՆ-ում պարզել են Կապիտոլիումի մերձակայքում ոստիկանին ծեծած տղամարդու ինքնությունը

Անի Գրիգորյան

YouTube-ը ժամանակավորապես սառեցրել է Թրամփի օգտահաշիվը

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ի կոնգրեսականները փոխնախագահին կոչ են արել Թրափին հեռացնելու իշխանությունից

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին