-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126803.2 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Ադրբեջանցի զինծառայողի կարիքավոր ընտանիքը մատնված է անուշադրության
Այլ Լուրեր

Ադրբեջանցի զինծառայողի կարիքավոր ընտանիքը մատնված է անուշադրության

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմին մասնակցող ադրբեջանցի զինծառայողի ընտանիքը մնացել է սոված: Media.az լրատվական կայքը հայտնում է, որ  շարքային Շահին Ռահիմովն, ով ունի հինգ անչափահաս երեխա, կամավորագրվել է պատերազմի առաջին օրերին՝ երեխաներին թողնելով անաշխատունակ մոր խնամակալությանը: Ընտանիքն ապրում է վթարային հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանում:

Համացանցում ադրբեջանցի օգտատերերը քննադատում են կառավարությանը, փորձում ուշադրություն հրավիրել նման դեպքերի վրա, որոնք բավականին շատ են:

Առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի կառավարությունն իր զինվորների ու մահացածների ընտանիքների նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերում: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ողջ ընթացքում, ադրբեջանական կողմը չի հրապարակել զոհերի թվի մասին որևէ տեղեկություն: Իսկ մահացածների հարազատներն, ովքեր համարձակվել են լուսանկարել հուղարկավորությունները, ենթարկվել են բռնության:

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանը հերքել է իր տարածքում թուրքական ավիաբազա կառուցելու լուրերը

Նատա Հարությունյան

Խաղաղության առաջարկ

Անի Գրիգորյան

«Վազգեն Մանուկյանը շատ հեռու է կայունություն ապահովելուց». Տաթև Հայրապետյան (տեսանյութ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին