2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Թրամփը պլանավորում Է հանրահավաքներ անցկացնել, որպեսզի վիճարկի ընտրությունների արդյունքները. Axios
Աշխարհ

Թրամփը պլանավորում Է հանրահավաքներ անցկացնել, որպեսզի վիճարկի ընտրությունների արդյունքները. Axios

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում Է մի քանի հանրահավաք անցկացնել՝ փորձելով երկարացնել ձայների վերահաշվարկը մի շարք նահանգներում: Այդ մասին հաղորդել Է Axios պորտալը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ղեկավարի խորհրդականներին: Հրատարակության տվյալներով՝ Թրամփի շտաբը պատրաստ Է հայտարարել թիմ ստեղծելու մասին՝ Ջորջիայի, Արիզոնայի եւ Փենսիլվանիայի նահանգներում ձայները վերահաշվելու համար: Թրամփը պլանավորում հանրահավաքներում տեղեկություններ ներկայացնել այն ընտրողների մահվան վերաբերյալ, որոնք իբր քվեարկել են, բայց իրականում մինչեւ քվեարկության պահն արդեն մահացել Էին: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ երկրում «մեռած հոգիների» քվեարկության մի քանի դեպք Է եղել:

Ընդհանուր առմամբ շտաբն զբաղվում Է փաստաբաններ գտնելով եւ աշխատակիցներ վարձելով, որոնք տեղեկություն կտարածեն, մամուլի համար հաղորդագրություններ կստեղծեն Թրամփի գործողությունների եւ դատական մարտերի շրջանակներում հայցերի մասին: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, նախագահական ընտրություններում հաղթանակ Է տարել Ջո Բայդենը, նա արդեն իրեն հաղթող Է հռչակել: Հանրապետական նաախագահ Դոնալդ Թրամփն առայժմ չի ընդունել իր պարտաությունը, նրա փաստաբանները հայցեր են ներկայանում տարբեր նահանգների դատարաններ՝ պահանջելով կասեցնել ձայների հաշվումը եւ հետաքննել ենթադրվող խախտումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

YouTube-ը ժամանակավորապես սառեցրել է Թրամփի օգտահաշիվը

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ի կոնգրեսականները փոխնախագահին կոչ են արել Թրափին հեռացնելու իշխանությունից

Անի Գրիգորյան

Թրամփի մեքենան հանել են աճուրդի

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին