5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Նկարիչների միության անդամներից շատերը վայր դրեցին վրձինն ու փոխարենը վերցրեցին զենքը, իսկ մյուս անդամներն էլ թիկունքն են ամուր պահում
Գլխավոր Նորություններ

Նկարիչների միության անդամներից շատերը վայր դրեցին վրձինն ու փոխարենը վերցրեցին զենքը, իսկ մյուս անդամներն էլ թիկունքն են ամուր պահում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեխաների տաքուկ անկյուններն ավերակ դարձրած, մեկի համար հանուն տարածքի ընդլայնման, մյուսի համար հանուն խաղաղության` բազմաթիվ կյանքեր խլած այս պատերազմն անթիվ երազանքներ թողեց անկատար:

Սեպտեմբերի 27-ից սկսած առաջնագիծ մեկնելու համար կամավորագրվեցին ոչ միայն արցախյան` 90-ականների ու 2016թ. Ապրիլյան պատերազմների դառը փորձն ունեցող խիզախները, այլև նոր զորացրվածներն ու պատերազմի հետ երբևէ չառերեսված անձինք:  Հայաստանի նկարիչների միության անդամներից շատերը` արվեստագետները, ևս կամավորագրվեցին, վայր դրեցին վրձինն ու փոխարենը վերցրեցին զենքը` հայրենիքը պաշտպանելու համար: 

Նկարիչների մի մասը առաջնագծում է պայքարում, մյուս մասն էլ կրկին կամավորական հիմունքներով թիկունքի աշխատանքներն է համակարգում:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց, որ նկարիչների միությունը դարձել է առաջնագիծ ուղարկվող ապրանքների հավաքատեղի. «Պատերազմի հենց առաջին օրերից Միությունը դարձել է հավաքագրման կետ: Հավաքում ենք բոլոր անհրաժեշտ պարագաները, սնունդ, դեղորայք, տարբեր զինվորական պարագաներ, որպեսզի ուղարկենք առաջնագիծ, և կարող եմ ասել համարյա ամեն օր նշված ապրանքները գնում են Արցախ: Արցախից ժամանած մեր հայրենակիցների սնունդի ապահովման գործով էլ ենք կարողանում զբաղվել և օգտակար լինել նաև նրանց»:

Մեր զրուցակցի խոսքով` թիկունքն ամուր պահելու աշխատանքներում ներգրաված են թե՛ Նկարիչների միության անդամները, թե՛ կամավորներ. «Շատ ակտիվ են նաև Հայաստանի նկարիչների միության այն անդամները, որոնք ապրում են արտասահմանում, անընդհատ զանգեր, մեյլեր ենք ստանում, հարցնում են ինչով կարող են օգտակար լինել: Տարբեր երկրներից մասնակցում են օգնությանը՝ և՛ գումար են ուղարկում, և՛ անհրաժեշտ պարագաներ, որոնք Միությունում կանոնակարգվում են և գնում են առաջնագիծ»:

Անդրադառնալով ցուցադրություններին` Սուրեն Սաֆարյանն ընդգծեց, որ առաջիկայում` նոյեմբեր ամսին, կիրականացվի «Առածանի» նախագծի շրջանակում կազմակերպված 100 նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառքը, որի հասույթը կուղղվի Համահայկական հիմնադրամին. «100 նկարիչ 100 ասացվածքի հիման վրա ստեղծագործել են, ասացվածքների ընտրությունը վիճակահանության ձևով է կատարվել: Այդ նկարները պետք է նվիրաբերվեր արյան քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդին, սակայն պատերազմը երբ սկսվեց մենք որոշեցինք ձևափոխել, և այդ նկարների վաճառքից գոյացած գումարը հատկացնենք համահայկական հիմնադրամին»:

Նկարիչների միության նախագահը հավելեց, որ Հիմնադրամի հետ համագործակցությամբ նաև «Օնլայն Գալերիա» կստեղծվի, որտեղ նկարիչների ստեղծագործությունները տեղադրված կլինեն, և ցանկացողները կկարողանան գնել հիմնադրամի միջոցով:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Նկարիչների միությունում բացվեց ՉԺՀ կազմավորման 70-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին