5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Հակասություն չկա. Դավիթ Բաբայանը՝ Շուշիից Ստեփանակերտը գրոհելու՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Հակասություն չկա. Դավիթ Բաբայանը՝ Շուշիից Ստեփանակերտը գրոհելու՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շուշիից Ստեփանակերտ գրոհի փորձեր անող հրոսակախմբերի մասին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությունը որոշակի հարցականներ առաջացրեց շունչը պահած Շուշիից լուրերի սպասող հանրության շրջանում:

Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին»:

Արցախի նախագահի խոսնակից այս առթիվ պարզաբանում ստանալ չհաջողվեց, ՊՆ-ից Արծրուն Հովհաննիսյանը մեր հարցմանն ի պատասխան հորդորեց սպասել:

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը NewArmenia.am-ի հարցին, թե ի՞նչ է կատարվում Շուշիում և Ստեփանակերտում՝ ասաց. «Շուշին վերածվել է մարտական գործողությունների թատերաբեմի, պատերազմ է ընթանում: Բնական է, որ հակառակորդն ամեն ինչ անում է, որ ներթափանցի նաև այլ տեղամասեր, տեղանքներ: Այսօր շատ ուժգին ռմբակոծել են մայրաքաղաք Ստեփանակերտը»:

Մեր հարցին, թե կոնկրետ ներթափանցման փորձ եղե՞լ է Ստեփանակերտ, Բաբայանն ասաց. «Ներթափանցման տարբեր փորձեր միշտ էլ լինում են: Պետք է մենք պատրաստ լինենք այդ ամենին: Դիվերսիոն խմբերի նպատակը հենց դա է, որ ներթափանցեն ու խուճապ առաջացնեն»:

Հիշեցմանը, թե ՊԲ-ն գրել էր, որ բանակը հետ է շպրտել թշնամու ուժերին Շուշիի Քարին տակի մերձակայքից, իսկ Արցախի նախագահը գրել է, որ Շուշիից Ստեփանակերտ հրոսակախմբերի գրոհներ են կասեցվում, Բաբայանն ասաց. «Մեկը մյուսի հետ կապ չունի, որովհետև դիվերսիոն խմբերը կարող են այնպես աշխատել, որ նույնիսկ եթե փոքր հնարավորություն կա, ներթափանցեն: Դա բանակ չէ: Հետևաբար էդպիսի փորձեր կարող են տեղի ունենալ»:

Դիտարկումը, թե որոշակի հակասություն ենք տեսնում Արցախի նախագահի և ՊԲ-ի հայտարարությունների մեջ, բարկացեց Դավիթ Բաբայանին: Վերջինս հայտարարեց, թե ոչ մի հակասություն չկա:

Նշենք, որ Արցախի ՊԲ-ն առավոտյան հայտարարել է. «Շուշի-Քարին տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջինս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել է: Յուրային զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր»:

Իսկ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ գրել է. «Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: Սա է իրերի իրական դրությունը։ Այլ, չհիմնավորված կարծիքները ուղղակի մերժեք»։

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Բոլորը պետք է լինեն Հայրենյաց պաշտպան. Դավիթ Բաբայանի խոսքը Բանակի օրվա առիթով

Անի Գրիգորյան

Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Զարեհ Սինանյանի հետ

Նատա Հարությունյան

Դավիթ Բաբայանը նամակներ է հղել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների հարցով

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին