3 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Ադրբեջանական անձնագրեր են բաժանվում ահաբեկիչներին
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Ադրբեջանական անձնագրեր են բաժանվում ահաբեկիչներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատերազմի սկզբից ի վեր բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններին չի ներգրավում միջազգայնորեն ճանաչված ահաբեկիչների, քանի որ շատ լավ հասկանում է, որ այդ փաստի միջազգայնորեն հաստատման դեպքում Ադրբեջանը կդասվի ահաբեկչական երկրների շարքում։

Դնենք մի կողմ այն փաստը, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ունեն բավարար փաստեր՝ Սիրայից Ադրբեջան շուրջ 2000 ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ։

Սակայն այստեղ ի հայտ է գալիս մեկ այլ սարսափելի երևույթ՝ մի սուտը մյուս ստով ծածկելու համար Իլհամ Ալիևը Սիրիայից բերված ահաբեկիչներին տալիս է ադրբեջանական փաստաթղթեր, որոնց համար արդեն ստեղծվել է պատմություն։ Այսինքն՝ դրանք նոր անձնագրեր չեն։ Հանդերձավորում են Ադրբեջանի ՍԶ կամ ԶՈՒ համազգեստով, որպեսզի վերջիններիս՝ մարտի դաշտում սպանվելու դեպքում հայկական կողմը չկարողանա ապացուցել նրանց իրական պատկանելությունը:

Սրանով է բացատրվում Արցախյան ճակատում շուրջ մեկ ու կես ամսվա ընթացքում ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ընդամենը երկու ահաբեկչի գերևարվելը և հազարավոր սպանված «ադրբեջանցի զինվորների» գրպանում ոչ մի արաբերեն փաստաթղթի առկայությունը։ Սակայն Ադրբեջանը մի բան է մոռացել, որ որոշ սպանվածների գրպաններում կան նաև հեռախոսներ, որոնցով ամեն օր զանգեր են կատարվել Սիրիայի՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։

Թ՞ե հիմա էլ Ալիևը կհայտարարի, որ այդ զանգերը կատարվել են ադրբեջանցի զինվորների կողմից, ովքեր մտահոգված են արաբ ժողովրդի հոգսերով ու ամենօրյա ռեժիմում արտահայտում են իրենց մտահոգությունը։ Ախր ա՛յ «խելոքներ», եթե նույնիսկ հայկական կողմում չհայտնվեին էլ ահաբեկիչների հեռախոսներն ու եթե նույնիսկ այդ երկու ահաբեկիչ էլ չբռնվեին հայկական ուժերի կողմից, իսկ մնացած վիրավոր ահաբեկիչներին էլ ադրբեջանցի զինվորները ապացույցների ոչնչացման նպատակով չգնդակահարեր ռազմի դաշտում, միևնույն է միջազգային հակաահաբեկչական ուժերը իրենց հեռախոսային ալեհավաքների միջոցով ֆիքսում են ոչ միայն Ադրբեջանից ուղարկված բոլոր զանգերը, այլ նաև Սիրայում գործող ահաբեկչական կազմակերպությունների ողջ տեղաշարժը։

Եվ այժմ, երբ Ալիևը աջ ու ձախ բաժանում է Ադրբեջանական «փաստաթղթեր», Ռուսաստանը, Եվրոպական մի շարք երկրներ, ԱՄՆ–ն, Իրանը անհանգստացած են, որ այդ «փաստաթղթերով» ահաբեկիչները կարող են ներթափանցել, իրենց երկրներ և սկսած «գործը» շարունակել այնտեղ։ Ադրբեջանը այդ փաստաթղթերը բաժանելով, նաև քաջալերում է ահաբեկիչներին՝ վերջիններիս ապագայում Եվրոպական երկրներում  «ապրելու» հեռանկարով և մարտի դաշտում առավել դաժանություններ իրականացնեղներին տրամադրում է ոչ միայն Ադրբեջանական անձնագրեր այլ նաև անձնագրերում, արդեն խփվել են համապատասխան երկրների «վիզաներ»։

Ադրբեջանը այս կերպ կարող է հիմարացնել ահաբեկիչներին ու սեփական ժողովրդին, բայց հո հակաահաբեկչության դեմ ակտիվ պայքար մղող երկրներն էլ  քնած չե՞ն, որ հալած յուղի պես ընդունեն այդ  «անձնագրերն ու վիզաները»։ Էնպես որ, ի թիվս մարդկության դեմ կատարվող Ադրբեջանի բազմաթիվ հանցագործությունների, այժմ արդեն ավելացել է նաև Ադրբեջան պետության կողմից փաստաթղթերի կեղծման և դրանով իսկ միջազգային ահաբեկիչներին «քողարկման ու լեգալիզացման» հոդվածը։         

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին