10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135766.4 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը
Գլխավոր Նորություններ

Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը.

Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը, հայտարարում ենք հետևյալի մասին.

1․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, մնում են իրենց զբաղեցրած դիրքերում:

2․ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը:

3․ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ՝ 1960 հրաձգային զենքով զինծառայողներով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

4․ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման տեղակայման ժամկետը 5 տարի է՝ հաջորդ 5-ամյա ժամկետով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին ժամկետի ավարտից 6 ամիս առաջ։

5. Հակամարտության կողմերի կողմից համաձայնագրերի կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար տեղակայվում է խաղաղապահ կենտրոն:

6․ Հայաստանի Հանրապետությունը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը՝ Լաչինի շրջանը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի կապվի Շուշի քաղաքին, կլինի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարիներին կորոշվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման ծրագիր, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ հետագայում այդ խաղաղ ճանապարհը պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայմամբ:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:

7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության տակ:

8․ Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում:

9. Տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը` կազմակերպելով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով: Տրանսպորտային հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում: 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին