4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Հանրահավաք անող ուժերը դեռ 22 օր առաջ վարչապետից իմացել են 5+2-ի ու Արցախի շուրջ համաձայնության մասին, բայց լռել են
Գլխավոր Նորություններ

Հանրահավաք անող ուժերը դեռ 22 օր առաջ վարչապետից իմացել են 5+2-ի ու Արցախի շուրջ համաձայնության մասին, բայց լռել են

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճան հայտարարող ու վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը առնվազն 22 օր առաջ տեղեկացված են եղել ստորագրվող փաստաթղթի բովանդակության մասին, սակայն գերադասել են լռել ու սպասել մինչև այն ստորագրվի, որ իշխանափոխության շանսը իրենց համար ավելի ռեալ դառնա:

Դեռ հոկտեմբերի 19-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2-րդ անգամ հանդիպել է արտախորհրդարանական կուսակցությունների հետ, ներկայացրել է պատերազմում մեր զինված ուժերի օրհասական վիճակը, և բացահայտել, թե ինչ համաձայնության է պատրաստվում գնալ Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ պատերազմը կանգնեցնելու համար:

Մեր այս տեղեկությունը հաստատեց վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը՝ պատմելով. «Վարչապետն անընդհատ ասում էր այն միտքը, որ եթե առաջ մենք մտածում էինք՝ ինչ տանք, հիմա պետք է մտածենք, թե ինչ պահենք, որովհետև ռեսուրս չունենք: Եվ այդ հանդիպման ժամանակ հնչեց նաև այն միտքը, որ ադրբեջանցիները ուզում են Շուշին, և որ Լավրովի պլանից էլ ավելի վատ իրավիճակ է: Այսինքն՝ այդ 5+2 տարածքները հենց հիմա, և ադրբեջանցիները ուզում են Շուշին: Այդ ժամանակ դեռ ամսի 19-ն էր, Շուշիի շուրջ վտանգները դեռ չկային, չնայած Հադրութի շուրջ իրավիճակը ծանր էր: Հանդիպման ժամանակ նա անընդհատ ասում էր՝ ես ձեզ կանչել եմ տեղեկացնելու, որ մենք պետք է հանձայնենք այս տարբերակին, որովհետև մենք ռեսուրս չունենք: Վարչապետն ուներ խիստ կոտրված ձայն»:

Ըստ Դիլբարյանի՝ հանդիպմանը մասնակցած քաղաքական ուժերից 2-ը վարչապետին հարցրել են, թե նկատի ունի, որ մենք կապիտուլյացիոն վիճակո՞ւմ ենք, վարչապետը չի ժխտել: «Երբ 2 անգամ հնչեց կապիտուլյացիա բառը, ինքն էլ գլխով արեց, եղավ առաջարկ, որ եկեք այդ դեպքում ճանաչենք Արցախը և գնանք հպարտ կռվենք ու մեռնենք: Ասողը ՔՈ կուսակցության ներկայացուցիչն էր: Մենք համաձայնեցինք, նա նայեց մեզ և ասաց` դե ես իմ կարգավիճակի պատճառով չեմ կարող այդպիսի բաներ ասել, և հանդիպումն ավարտվեց: Հանդիպումը չափազանց ընկճող էր»:

Ի դեպ, այդ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, թե ունի տպավորություն, որ շատ դիրքեր հատուկ զիջվել են: «Նա ասաց, որ ինքն ունի տպավորություն, որ շատ տեղերում դիրքերը թողել և փախել են: Ասաց, որ Արցախի նախագահն է դա ներկայացրել, ինչ- որ նամակ է գրել»,-պատմեց Դիլբարյանը:

Կուսակցությունների հետ հանդիպմանը հարց է հնչել նաև Մեղրիի միջանցքի մասին: Փաշինյանն ասել է, որ իր հետ նման հարց չի քննարկվել: Նա նաև հստակ չի պատասխանել՝ Մինսկի խմբի մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, համաձա՞յն են Ռուսաստանի առաջարկած տարբերակին:

«Հայաստանին պատերազմ չի հայտարարվել, այդ դեպքում ինչո՞ւ պետք է Հայաստանը Մեղրիով ճանապարհ տա ադրբեջանցիներին, որ նրանք անխափան ուղևորա և բեռնափոխադրումներ կատարեն և կառուցեն ճանապարհներ, որոնք Հայաստանի տարածքում հսկելու են ՌԴ հատուկ ծառայությունները»,-տարակուսանք հայտնեց Դիլբարյանը՝ հավելելով. «Մենք պարտվել ենք Արցախյան պատերազմում, կորցրել ենք հողեր՝ ապաշնորհ կառավարման և տարբեր այլ հանգամանքների պատճառով, բայց Հայաստանը ինչո՞ւ պետք է տարածք տա մեր թշնամիներին՝ այսինքն՝ Թուրքիային և Արդրբեջանին՝ միավորվելու համար: Ընդ որում՝ սահմանված է 5 տարի ժամկետ, իսկ 5 տարի հետո ի՞նչ է լինելու»:

Վարչապետի հետ հանդիպումից հետո «Ժառանգությունը» 4 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Արցախ՝ ճշտելու Շուշիի շուրջ զարգացումները: «Մեզ Արայիկ Հարությունյանը, Վահրամ Պողոսյանը, նաև գեներալներ վստահեցրել են, որ վիճակն, այո, բարդ է, բայց մենք ունենք զենք, և եթե 2500 մարդ լինի, մենք կարող ենք հաղթել: Նրանք մեզ ասել են լրիվ ուրիշ բաներ»,-պատմեց նա:

Ըստ «Ժառանգության» նախագահի՝ մեր խնդիրն այսօր պետք է լինի այդ հայտարարությունը վերասրբագրելը: «ԱԺ առաջիկա արտահերթ նիստի օրակարգը պետք է լինի այս համաձայնագիրը չեղյալ հայտարարելն ու Մեղրիի միջանցքի կետը հանելը: Ես իշխանության տեղը լինեի, այսօր կգնայի հրապարակ, կբացատրեի իրավիճակը հանրությանը»,-եզրափակեց նա:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում քրեական գործ է հարուցվել պետությանը 194 միլիոն դրամից ավելի վնաս պատճառելու կասկածանքով

Նատա Հարությունյան

Արցախի գլխավոր դատախազության աշխատանքային խումբը տեղահանված բնակիչներից 28 դիմում-բողոք է ստացել

Նատա Հարությունյան

Արցախի բանկերում ավանդների ու վարկերի ցուցանիշները կրկին նվազել են

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին