2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » NYT-ը հաղորդել Է Թրամփի հնարավոր գործողությունների մասին Բայդենի պաշտոնական հաղթանակի դեպքում
Աշխարհ

NYT-ը հաղորդել Է Թրամփի հնարավոր գործողությունների մասին Բայդենի պաշտոնական հաղթանակի դեպքում

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող Է 2024 թվականի ընտրություններում իր թեկնածուի առաջադրման մասին հայտարարել հենց որ հաստատվի իր մրցակից Ջո Բայդենի հաղթանակը 2020 թվականին: Այդ մասին հաղորդել Է New York Times թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին: Նրա տվյալներով՝ դա կարող Է տեղի ունենալ այն բանից հետո, երբ նահանգները հավաստագրեն ընտրությունների արդյունքները:

Բայդենը, ըստ նախնական տվյալների, հաղթել Է բավականաչափ թվով նահանգներում, որպեսզի հավաքի քվեատուների պահանջվող 270 ձայնը, սակայն ձայների հաշվումը դեռ շարունակվում Է մի շարք նահանգներում: Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում Է թերթը, Թրամփը չունի ընտրությունների արդյունքները վիճարկելու հստակ պլան, չնայած պարտությունն ընդունելուց նրա հրաժարվելը եւ մի շարք նահանգներում ներկայացված հայցերը: «Նա գիտի, որ ամեն բան վերջացած Է»,-թերթին հայտարարել Է Թրամփի խորհրդականներից մեկը: New York Times-ի տվյալներով՝ խորհրդականները Թրամփին տեղեկացնում են, որ ընտրությունների ելքը փոխելու համար բավարար քանակությամբ խախտումներ գտնելու նրա շանսերը շատ քիչ են:

Միչիգանի, Ջորջիայի եւ Փենսիլվանիայի դատարաններում քննարկում են Թրամփի շտաբի հայտարարություններն ընտրություններում զանգվածային խախտումների մասին, որոնք նա կրկնում Է Twitter-ում: Նահանգների պաշտոնատար անձինք հայտարարում են, որ ընտրություններում խոշոր խախտումներ չեն եղել: Ներքին անվտանգության նախարարությունը նոյեմբերի 12-ին նույնպես հայտարարել Է, որ Թրամփը նահանգներից ոչ մեկում ոչ մի տվյալ չունի ընտրողների կորած, չհաշված կամ փոխված ձայների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

YouTube-ը ժամանակավորապես սառեցրել է Թրամփի օգտահաշիվը

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ի կոնգրեսականները փոխնախագահին կոչ են արել Թրափին հեռացնելու իշխանությունից

Անի Գրիգորյան

Թրամփի մեքենան հանել են աճուրդի

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին