-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Վարչապետը վստահեցնում է՝ Ղարաբաղի հարցում ՌԴ-ի դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել
Այլ Լուրեր

Վարչապետը վստահեցնում է՝ Ղարաբաղի հարցում ՌԴ-ի դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քննարկումներին, թե ռուսական կողմն այլ որակի և արագության օգնություն կցուցաբերեր հայկական կողմին ԼՂ-ում ընթացող պատերազմի ընթացքում, եթե Հայաստանում լիներ այլ իշխանություն, քանի որ գործող իշխանությունը չի կարողացել Ռուսաստանի հետ պատշաճ հարաբերություններ ապահովել: Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ խոսք է գնում  Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշումների մասին՝ արձանագրելով,  որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել վստահաբար:

«Այսինքն՝ այսօր Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ այնպիսին է, ինչպիսին եղել է 4,5 տարի առաջ: Եվ այսօրվա իրողություններում թերևս կան նաև այդ պատկերացումներին համապատասխանող իրողություններ, մասնավորապես՝ ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը: Եվ մենք այս տրամաբանությամբ պետք է դիտարկենք հարցը, որովհետև մենք չենք խոսում Հայաստանի և Ռուսաստանի իշխանության միջև հարաբերությունների մասին: Մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշումների մասին»,- ասաց Փաշինյանը:

Հարցին, դրանք երբեմն չե՞ն կապակցվում, վարչապետը պատասխանեց. «Այս պարագայում կարող եք միանշանակ համոզված լինել, որ ոչ: Որովհետև եթե կապակցված լինեին, 2018 թվականի մայիսից հետո այս դիրքորոշումը փոփոխություն կկրեր և կտարբերվեր 2018 թվականի մայիսից առաջ առկա դիրքորոշումից: Բայց դրանք փոփոխություններ չեն կրել, և ես դա կարող եմ ասել պաշտոնապես: Բայց, մյուս կողմից, կարող եմ ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կան, եղել են և կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն են իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները՝ վարչապետը պատասխանեց. «Աշխատանքային, շատ լավ»:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ-ն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին. Դաշնային խորհրդի նախագահ

Անի Գրիգորյան

ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը

Նատա Հարությունյան

ՌԴ կառավարությունում մտադրվել են մի քանի գերատեսչություններ փակել

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին