2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » ԱԺ խորհուրդը կքննարկի Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ՍԴ դիմելու հարցը
Գլխավոր Նորություններ

ԱԺ խորհուրդը կքննարկի Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ՍԴ դիմելու հարցը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովի խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Այս մասին Գագիկ Ծառուկյանին ուղղված ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի գրությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Հարգելի’ պարոն Ծառուկյան, սույն թվականի նոյեմբերի 16-ին, ժ. 16:00-ին Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև ձեր` Գագիկ Ծառուկյանի պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Խնդրում եմ ներկայանալ նիստին»,- նշված է Լենա Նազարյանի կողմից ուղարկված գրությունում:

Նմանատիպ Հոդվածներ

Ծառուկյանը մանրամասներ ներկայացրեց Փաշինյանի հետ հանդիպումից

Անի Գրիգորյան

Հրաժարականի պայմաններն ենք գնում քննարկելու. Ծառուկյանը` Փաշինյանի հետ հանդիպման մասին

Անի Գրիգորյան

Ծառուկյանը ԱԺ-ում է. սպասվում է հանդիպում վարչապետի հետ․ (ուղիղ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին