4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Նախագահի հետ քննարկել ու համակարծիք ենք, որ ՀՀ-ում սահմանադրականության շրջանակներում պետք է լինեն փոփոխություններ, ոչ թե փողոցում կրակելու․ Հ․ Սահակյան
Կարևոր

Նախագահի հետ քննարկել ու համակարծիք ենք, որ ՀՀ-ում սահմանադրականության շրջանակներում պետք է լինեն փոփոխություններ, ոչ թե փողոցում կրակելու․ Հ․ Սահակյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մնալ, սակայն որոշակի գործառույթներ պետք է կատարի ու նոր հեռանա, քանի որ հենց հիմա հեռանալը լուծում չէ։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը։ Նա շեշտեց, որ իրենք 17 կուսակցության պահանջին չեն միացել, քանի որ այդ կուսակցությունների կողմից որևէ հստակ պահանջ բացի նրանից, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, չի ներկայացվել։

«Նրանց կողմից չկա հարցի պատասխանը, թե ի՞նչ են անելու առկա իրավիճակի հետ, այս իրավիճակից դուրս գալու համար որևէ ճանապարհային քարտեզ չկա։ Այս քաղաքական տեխնոլոգրաները 20 տարի մեր քաղաքական միտքն ու մեր հանրությանը մաշացրել են։ Բոլորը գոռում էին՝ Լևոն հեռացիր, Սերժ հեռացիր, հիմա Նիկոլ հեռացիր, բայց հետո ի՞նչ, ոչինչ։ Նույն բանն է, այս ընթացքում համոզվել ենք, որ սա անպտուղ մոտեցում է»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներին և հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում, եթե վարչապետ Փաշինյանն իր ելույթներում ակնարկում է, որ հրաժարական տալու մտադրություն չունի, Սահակյանը նշեց․ «Հիմա կարևոր չէ, թե վարչապետ Փաշինյանն ինչի մասն է խոսում, կարևորը՝ նշված գործառույթները կատարի։ Օրինակ՝ հետագա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար բավավարի բոլոր նորմալ հիմքերը, որը չի արվել մինչ այս, այսինքն՝ Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը փոխվի և այլն։ Այսինքն՝ սահմանադրական ճանապարհով փոփոխություններն  ապահովելու համար պետք է անի ամեն ինչ, իսկ դա կլինի 2, 3, թե 6 ամիս, այդքան էլ կարևոր չէ, քանի որ կարևոր է, որ գործառույթները կատարվեն մինչև վերջ»։

Հայկ Սահակյանն իրատես է ու գտնում է, որ Փաշինյանի ղեկավարությամբ երկիրը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնա։

«Պետք է հասկանանք, որ Փաշինյանը, եթե հիմա հրաժարվեց, ապա «Իմ քայլը» կքանդվի, հիմա արդեն իսկ քանդվում է, իսկ քանդման պարագայում քաոս կտիրի, ինչը, հաստատ, այս պահին լավագույն լուծումը չէ։ Եթե կլինեն մարդիկ, որոնք կարող են երաշխավորել, որ ԱԺ մեծամասնությունը չի քայքայվի ու կմնա, ապա այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի անձը երկրորդական  ու երրորդական է դառնում»,- շարունակեց  Հայկ Սահակյանը։

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ կուսակցությանն այս ընթացքում հանդիպել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ու քննարկել երկրում ստեղծված լարված իրավիճակի թուլացման ելքերը։ Հայկ Սահակյանի խոսքով՝ նախագահն էլ համակարծիք է, որ երկրում իշխանության փոփոխությունը պետք է լինի բացառապես սահմանադրական ճանապարհով։

«Քննարկել ենք ստեղծված իրավիճակը ու համակարծիք ենք, որ սահմանադրականության շրջանակներում պետք է լինեն բոլոր փոփոխությունները, ոչ թե  փողոցում կրակելու  կամ խժդժությունների արդյունքում»,- եզրափակեց Հայկ Սահակյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Քաղաքացին պետք է որոշի` ինչ է ուզում, ոչ թե իշխանությունը կամ 17+ը. Հայկ Սահակյան

Նատա Հարությունյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու գաղափարը միայն ավելացնելու է անկայնությունը. Հայկ Սահակյան

Անի Գրիգորյան

Ընթացող գործընթացները խուլիգանություններ են և կապ չունեն քաղաքականության հետ․ քաղաքագետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին