-5 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127760 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » ՌԴ կառավարությունում մտադրվել են մի քանի գերատեսչություններ փակել
Աշխարհ

ՌԴ կառավարությունում մտադրվել են մի քանի գերատեսչություններ փակել

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՌԴ կառավարությունը նախօրյակին հայտարարված պետական կառավարման համակարգի օպտիմալացման ընթացքում քննարկում Է մի քանի գերատեսչություններ փակելու տարբերակը: Այդ մասին նոյեմբերի 17-ին հաղորդել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Պետական դումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի հարցերի կոմիտեի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնին:

Դրա հետ մեկտեղ նախարարների կաբինետին մոտ կանգնած մի աղբյուր հրատարակությանը հաստատել Է, որ մի քանի դաշնային գործակալություններ հաջորդ տարի իսկապես կարող են վերանալ: Ինչպես ավելի վաղ հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, Ռուսաստանում 2021 թվականի հունվարի 1-ից մեկնարկում Է պետական կառավարման համակարգի օպտիմալացումը, որը կտեւի երեք ամիս: Պլանավորված Է նախարարություններում եւ տարածաշրջանային ստորաբաժանումներում հաստիքների կրճատում 5-10 տոկոսով, այդ թվում՝ թափուր պաշտոնների հաշվին: ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի խոսքով, բարեփոխման ընթացքում բոլոր ֆինանսական ռեսուրսները պետական ծառայողների խրախուսման համար պահպանվելու են:

Նմանատիպ Հոդվածներ

ՌԴ-ն իրեն թույլ չի տալիս միջամտել ԱՊՀ երկրների ներքին խնդիրներին. Դաշնային խորհրդի նախագահ

Անի Գրիգորյան

ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը

Նատա Հարությունյան

Վարչապետը վստահեցնում է՝ Ղարաբաղի հարցում ՌԴ-ի դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին