
44 օր տևած պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի ու Ադրբեջանի հետ ստորագրեց եռակողմ հայտարարություն, որով հրադադար սահմանվեց։ Ադրբեջանի կողմից գրավված տարածքները մնում են իրենց, իսկ հայկական կողմը վերադարձնում է Արցախի 7 շրջանը, որը տարիներ շարունակ եղել է բանակցություններում։ 7 շրջաններից մեկը Քարվաճառն է, որտեղ էլ գտնվում է 9-րդ դարում կառուցված Դադիվանքը։
Քարվաճառը ծխում էր, իսկ Դադիվանքի հրաժեշտի ճանապարհն ուղեկցվեց 20-30 կմ խցանումով, վառվող քաղաքի տեսարաններով։ Եկեղեցին մութ էր և շրջապատված ռուս խաղաղապահներով։