
Այսօր տեղեկություն շրջանառվեց, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրաժարականից հետո այսօր հրաժարական են ներկայացրել նաև ԱԳ 3 փոխնախարարները՝ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը և Արա Այվազյանը: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, սակայն, մեր հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը՝ հայտարարելով.
«Չի համապատասխանում իրականությանը: Փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները»:
Նշենք, որ ավելի վաղ հրաժարական էր տվել ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Վերջինս հրաժարականը ներկայացրել էր նոյեմբերի 10-ին, սակայն այն ընդունվել է այսօր: