7 C
Yerevan
4 Մարտի, 2021
135785.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Տեղափոխվել ենք ռուս-թուրքական «միջնորդական» ձևաչափ․ Մինսկի խումբը պետք է սկսի գործել․ Արտաշես Խալաթյան
Հարցազրույցներ

Տեղափոխվել ենք ռուս-թուրքական «միջնորդական» ձևաչափ․ Մինսկի խումբը պետք է սկսի գործել․ Արտաշես Խալաթյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia. am- ի զրուցակիցն է սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը։

-Այս օրերին անընդհատ լսում ենք, որ րոպե առաջ պետք է սկսել բանակցային գործընթաց՝ արցախյան հարցի վերաբերյալ։ Պարո՛ն Խալաթյան, տեղի ունեցածից հետո ինչի՞ մասին, ի՞նչ ձևաչափով պետք է տեղի ունենան այդ բանակցությունները։

 -Այս պահին բանակցությունները Ադրբեջանի հետ հնարավոր չեն քանի դեռ լիարժեքորեն չի վերականգնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Այդ մասին  հստակ արտահայտվել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Պետք է նկատի ունենալ, որ այս եռակողմ հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահության մանդատից դուրս կնքված փաստաթուղթ է և Մինսկի խումբը դեռ պետք է ինքը լեգիտիմացնի այդ փաստաթուղթը կամ հակառակը։ Քանի դեռ այս գործընթացը չի սկսվել և Մինսկի խումբը՝ որպես հմանախագահող ձևաչափ չի սկսել գործել, որևէ  բանակցություն ոչ միայն անիմսատ, այլև խիստ վտանգավոր է։ Ըստ էության, եռակողմ բանակցային ձևաչափից, մենք այսօր տեղափոխվել ենք ռուս-թուրքական «միջնորդական» ձևաչափ, նման ստրկացուցիչ պայմաններում բանակցությունների գնալը, անգամ եթե Թուրքիայից ներկայացուցիչ չլինի և լինի միայն Ռուսաստանի ներկայացուցիչը, ես համարում եմ անթույլատրելի։ Բանակցությունների մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ գործ ունենք այս փաստաթղթի վտանգավոր կետերը վերանայելու և դրանք խմբագրելու հետ։ Այդ հայատարարության միակ կենսունակ կետը ռուս խաղաղապահների և կրակի դադարեցումն է։ Մնացած բոլոր կետերը դեռևս պետք է վերանայվեն, որովհետև այնտեղ միջազգային իրավական տեսանկյունից էլ կան այնպիսի խոտան պայմաններ, որոնց Հայաստանը համաձայնել է անթույլատրելիորեն։ Երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարեց, որ ինքն է գրել այդ տեքստը, դրանով լուրջ կասկածի տակ դնելով իր անաչառությունը՝ որպես միջնորդ, իսկ Հայաստանի մասով՝ որպես դաշնակից իր հավատարմությունը, քանի որ այդ համաձայնագիրն ակնհայտ հակասում է Հայաստանի շահերին։

-Ո՞վ և ինչպիսի՞ ջանքեր պետք է գործադրի ԵԱՀԿ Մինսկի խմբին այս գործընթացում ներգրավելու համար։ Գործող իշխանությունը կարո՞ղ է այդ ուղղությամբ արդյունավետ քայլեր կատարել։

-Այս պահին պետք է համագործակցեն կառավարությունը, խորհրդարանը և ՀՀ նախագահը։ Այս իրավիճակում պատասխանատվությունը պետք է կրեն բոլորը, որովհետև սա աննախադեպ վատ վիճակ է Հայաստանի համար։ Այս բոլոր ճյուղերը պետք է համագործակցեն։ Պետք է մշակվեն որոշակի ձևաչափեր, որոնց արդյունքում կկարողանանք վերականգնել արտաքին աշխարհի հետ խաթարված կապը։ Հատկապես Ֆրանսիային պետք է այսօր հստակ ներգրավել այս գործընթացում, ԱՄՆ-ի ուղղությամբ ևս պետք է քայլեր ձեռնարկել, ճիշտ է, այնտեղ ներքաղաքական կյանքը դեռ հստակ չէ, բայց պետք չէ անտեսել ԱՄՆ-ին։

Այսինքն՝ այս պահին առաջնային է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների ներգրավո՞ւմն ու այս հմաձայնագրի կետերի խմբագրո՞ւմը։

-Միանշանակ, հատկապես, որ ԱՄՆ-ն, մեղմ ասած, առանց ոգևորության է ընդունել այս հայտարարությունը և նաև Ֆրանսիան, որ հստակ նշեց, որ Հայաստանի շահերը պետք է հաշվի առնվեն բոլոր դեպքերում։ Սա ցույց է տալիս, որ համանախագահող երկու երկրները այս հայտարարությունը դիտում են Ադրբեջանի շահերին նպաստող փաստաթուղթ և սա չի կարող լինել հարցի համապարփակ և արդարացի կարգավորում։ Խաղաղության նախադրյալ այսօր չկա, ակնհայտ է, որ իրավիճակն այժմ ավելի վատ է, քան պատերազմից առաջ

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախյան հարցում Ռուսաստանը երկիմաստ պահվածք է դրսևորում․ Արտաշես Խալաթյան

Սերինե

Ռազմական դրության չեղարկումն ու չչեղարկումը պետք է հիմնված լինի անկողմնակալ փորձագիտական կարծիքի հիման վրա․ Արտաշես Խալաթյան

Սերինե

Վարձկան ահաբեկիչների փաստը հաղթաթուղթ է «անջատում հանուն փրկության» կոնցեպտն առաջ տանելու համար․ Արտաշես Խալաթյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին