-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127753.6 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Ուկրաինան կալանք է դրել 44 ռուսաստանյան ինքնաթիռների վրա Ղրիմ ավիափոխադրումների պատճառով
Քաղաքականություն

Ուկրաինան կալանք է դրել 44 ռուսաստանյան ինքնաթիռների վրա Ղրիմ ավիափոխադրումների պատճառով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ըստ Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետաքննիչների նյութերի, կալանք Է դրվել ռուսաստանյան ավիափոխադրողներից մեկի 44 մարդատար ինքնաթիռների վրա, որոնք խախտել են Ղրիմի տարածք մուտքի ու ելքի կարգը:

«Մինչդատական հետաքննությամբ պարզվել Է, որ ներկայում ՌԴ-ի 37 ավիաընկերություններ կանոնավոր ավիափոխադրումներ են իրականացնում բռնակցված թերակղզի՝ խախտելով ուկրաինական օրենսդրության նորմերը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նրանում նշվում Է, որ կալանք դնելը եւ հետագա հետաքննչական գործողությունների անցկացումը հնարավորություն կտա սահմանափակել այդ ավիափոխադրողների ինքնաթիռների թռիչքները, այդ թվում՝ եվրոպական երկրներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին