1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135523.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Սանդուն պլանավորում Է Մոլդովայում տնտեսական ճգնաժամը հաղթահարել ԱՄՆ-ի օգնությամբ
Աշխարհ

Սանդուն պլանավորում Է Մոլդովայում տնտեսական ճգնաժամը հաղթահարել ԱՄՆ-ի օգնությամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն հանդիպում Է անցկացրել Քիշնեւում ԱՄՆ-ի դեսպան Դերեք Հոգանի հետ. նա ակնկալում Է Վաշինգտոնի օգնությունը տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում: Այդ մասին հաղորդել Է Սանդուի գլխավորած «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 15-ին Մոլդովայում անցկացվել Է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը: Հանրապետության քաղաքացիները պետության ղեկավար են ընտրել առաջիկա չորս տարվա համար: Ընտրությունների երկրորդ փուլի հավակնորդներն են եղել երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրած նախագահ Իգոր Դոդոնը եւ նախկին վարչապետ, «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն:

Հանձնաժողովի կայքում զետեղված նախնական տվյալների համաձայն, ընտրատեղամասերից արձանագրությունների 100 տոկոսի մշակումից հետո Սանդուն նախագահի ընտրություններում հաղթանակ Է տանում ձայների 57,75 տոկոսով, Դոդոնի օգտին քվեարկել Է ընտրողների 42,25 տոկոսը:

«Ընտրված նախագահ Մայա Սանդուն հանդիպում Է անցկացրել Քիշնեւում ԱՄՆ-ի դեսպան Դերեք Հոգանի հետ, որտեղ քննարկել Է Մոլդովայի ընթացիկ իրադրությունը. Մայա Սանդուն նշել Է, որ Մոլդովայի քաղաքացիները խիստ տուժել են տնտեսական ճգնաժամից եւ առողջապահության բնագավառի ճգնաժամից, եւ որ այդ ճգնաժամերի հաղթահարումն անհետաձգելի խնդիր Է, …այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության միջոցով»,-ասվում Է Facebook-ում կուսակցության Էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Սանդուն շնորհակալություն Է հայտնել Հոգանին այն մշտական աջակցության համար, որը հանրապետությանը ցուցաբերվում Է երկար ժամանակ: Նա նաեւ հայտարարել Է, որ անհրաժեշտ Է նոր փուլ սկսել Մոլդովայի արտաքին քաղաքականության մեջ:

Այս տարի Մոլդովան տնտեսական ճգնաժամ Է վերապրում, որը հրահրել Է սաստիկ երաշտը, կորոնավիրուսի համավարակը, ինչպես նաեւ քաղաքական անկայունությունը, հաղորդվել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ Հոդվածներ

Մոլդովայում ձերբակալվել են ադրբեջանցի ապօրինի ներգաղթյալներ

Անի Գրիգորյան

Մոլդովայի ընտրված նախագահը չի ճանաչել Մերձդնեստրի համար ռուսաստանյան գազի պարտքը

Անի Գրիգորյան

Մոլդովան ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին